![](/banners/BeFunky-design.jpg)
Ավելի քան 4 հազար խաղաղ բնակիչ է սպանվել Եմենի հակամարտության հետևանքով. ՄԱԿ
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/1478470437.jpg)
Ավելի քան 4 հազար խաղաղ բնակիչ է սպանվել և գրեթե 7 հազարը վիրավորվել է Եմենում հակամարտության 19 ամիսների ընթացքում, հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Ռուպերթ Կոլվիլը։
«Տուժածների ընդհանուր թիվը, որը հաստատվել է Եմենում մեր աշխատակիցների կողմից, 2015թ. մարտից մինչև սեպտեմբերի 30-ը, կազմում է 10 963 տուժած քաղաքացիական բնակչության շրջանում, ներառյալ՝ 4 014 սպանված»,- հայտնել է նա։
Կոլվիլի խոսքով՝ օգոստոսին և սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հասցրած հարվածների հետևանքով Եմենում խաղաղ բնակչության շրջանում զոհերը վեցակի ավելի են (279 սպանված և 339 վիրավոր), քան հուսիթների և նրանց կողմնակիցների գործողությունների հետևանքով (46 սպանված և 62 վիրավոր)։