
Սիրիացի աղջնակը Twitter-օրագրում պատմել է պատերազմի սարսափների մասին

Սիրիայի Հալեպ քաղաքում ապրող 7-ամյա Բանա Ալաբեդը ցանցում պատմել է պատերազմի սարսափների մասին եւ կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը: @AlabedBana Twitter-հաշիվը գրանցվել է սեպտեմբերի 24-ին:
Գրառումներում Ալաբեդը խնդրում է վերականգնել խաղաղությունը Սիրիայում: «Ինձ խաղաղություն է հարկավոր: Մարդիկ այստեղ մեռնում են ճանճերի պես, իսկ ռումբերն անձրեւի ընկնող կաթիլների են նման»,- գրում է նա: