Իսրայելական ավիացիան այսօր վաղ առավոտյան հարձակում է իրականացրել «Համաս» շարժման դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան նրանց վերահսկողության տակ գտնվող արձակած արկի, հայտնում է AFP-ն։
Գազայի հատվածի հրթիռակոծությունը առաջինն էր՝ օգոստոսի վերջից ի վեր։ Հաղորդվում էր, որ հրթիռն ընկել է բաց տեղանքում՝ Էշկոլ շրջանի խորհրդի տարածքում։
Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է: Իսկ ի՞նչ է ժողովրդավարությունը ձեզ համար եւ արդյո՞ք այն ձեզ անհրաժեշտ է:
ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարական տվեց Պետական եկամուտների կոմիտեին: Հանձնարարականն առնչվում էր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին:
Չինաստանի արևելքում այսօր մոլեգնում է հզոր «Մերանտի» թայֆունը՝ ուղեկցվելով ուժեղ քամով։ Այն պատուհանել է Սյանան շրջանը։
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը հավանություն է արժանացրել Ուկրաինային 1 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնության երրորդ տրանշը, հայտնում է BBC-ն։
Թուրքիայում անվտանգության նկատառումներով ժամանակավորապես իրենց աշխատանքը դադարեցրել են Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը սեպտեմբերի 14-ին հայտարարություն է տարածել թեկնածուի ինքնազգացողության վերաբերյալ: Ինչպես հայտնել է Fox News-ը, հիվանդությունը նկարագրվել է որպես մեղմ եւ ոչ վարակիչ մանրԷական թոքաբորբ:
Իրավապաշտպանների վիճակի մասին հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորսթը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Արարատի մարզի Ազատավան համայնքի ղեկավարի թեկնածու, ԲՀԿ-ական Պետիկ Ղազարյանին հովանավորում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ դժվարությունների հանդիպելիս Ղազարյանի մոտիկները դիմում են պատգամավորի օգնությանը և լուծում իրենց համար անլուծելի խնդիրները։
«Մեզ համար Արցախի ճանաչումն աշխատանքային թիվ մեկ հարցն է: Այդ սկզբունքից ելնելով` Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը շարունակում է եվրոպական տարբեր շրջանակներում բարձրացնել Արցախի հարցը: Աշխատանքներ են տարվում թե՛ դեպի Եվրոպա Արցախի պաշտոնյաների այցի, թե՛ քայլեր են ձեռնարկվում եվրոպացի պաշտոնյաների այցը Արցախ կազմակերպելու ուղղությամբ»,- ասաց Պետո Դեմիրճյանը:
Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Կարապետյանին` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել կառուցողական երկխոսության իր պատրաստակամությունը:
ԱՄՆ-ում հեռու չեն նախագահական ընտրությունները, եւ քանի որ այս օրերին հաճախ են իրականացվում համակարգչային՝ կիբերհարձակումներ, անվտանգության հարցերով մասնագետներն այս ժամակահատվածը պիտի օգտագործեն ընտրությունների ընթացքում նման հնարավորությունը կանխարգելելու միջոցներ գտնելու համար։
ԳՖՀ-ի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն իր կնոջից՝ 53-ամյա Դորիս Շրյոդեր-Քեփֆից, բաժանվում է 19 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին տեղեկացնում է Bild թերթը:
Խաղը շարունակվելու է՝ քանի որ ու քանի դեռ Հայաստանում մնացել են մարդիկ, ովքեր համարձակվում են մտածել ինքնիշխանության ու անկախության մասին։ Իրական, ոչ թե շնորհավորվող ու նշվող անկախության մասին, որը հարայ-հրոցով նշվելու է մեկ շաբաթ հետո։
Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը կարող է վերսկսվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո, որը նախանշված է սեպտեմբերի 21-ին։
Apple-ը եւ Միացյալ Նահանգների մյուս ընկերություններն իրենց արտադրանքի թողարկումը կվերսկսեն ԱՄՆ-ի տարածքում՝ նոյեմբերին կայանալիք ընդհանուր ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում: Այս մասին հայտարարել է Հանրապետական կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը՝ կողմնակիցների առջեւ ելույթ ունենալով Դե Մոյն քաղաքում (Այովայի նահանգ):
«Եվ ՀՀ իշխանություններից, և ԵՄ պաշտոնյաներից հավաստիացել եմ, որ ՀՀ-ԵՄ նոր իրավական շրջանակի ձևավորման բանակցությունները բավականին լավ ընթացքի մեջ են։ Սա ամենևին էլ չի նշանակում, որ համաձայնագիրը ստորագրվելու է հաջորդ շաբաթ։ Նման հարցերը ժամանակ են պահանջում»։
ՌԴ ֆինանսների նախարարությունը 2016թ. վերջին ակնկալում է ինֆլյացիա՝ 5,7% մակարդակում, հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Մաքսիմ Օրեշկինը Fitch Ratings գործակալության համաժողովին։
ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը Ազգային Ժողովում:
Սիրիայից, Աֆղանստանից, Լիբանանից գործազուրկ փախստականները, որոնք ապաստան են ստացել Գերմանիայում, հաճախ մեկնում են արձակուրդ այդ երկրներ, գրում է գերմանական Die Welt-ը։
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նորմալ է վերաբերում նոր վարչապետի կողմից նոր կառավարություն ձևավորելու հանգամանքին:
«Կարող է՝ մի անգամ էլ հյուսիսից չառաջանա, հարավից առաջանա: Վարչապետ կարող են լինել նրանք, ովքեր Հայաստանի բնակիչներ են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով տեսակետը, որ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը հյուսիսից` Ռուսաստանից է եկել: Ըստ նրա` ՀՀԿ-ն շատ կադրեր ունի, բայց ՀՀԿ-ն ոչ թե կուսակցական խաղերի մեջ է, այլ փորձում է այնպես անել, որ երկիրը բարեհաջող առաջ գնա:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը դարձյալ հայտարարել է ռուս ցանցահենների մասնակցությամբ նոր կիբերհարձակման մասին։ Կազմակերպությունում հայտարարել են, որ ցանցահենները վայելում են Ռուսաստանի իշխանությունների աջակցությունը և ձգտում են ազդել ԱՄՆ նախագահական քարոզարշավի ընթացքի վրա, հայտնում է Reuters-ը։
Մենաշնորհներին պետք է վերաբերվել հետևյալ կերպ` երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող, այլ խնդիր է՝ նա արդարացի՞, մրցունա՞կ պայմաններում է առաջանում, թե՞ ադմինիստրատիվ կերպով: Լինելու են հավասար պայմաններ: Եթե մեկն ու մեկը լինի հաջողակ բիզնես, մենք նրա ձեռքից այդ բիզնեսը որևիցե կերպ չենք խլելու:
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը հայտարարել է, որ հաջորդ տարվա պետբյուջեն անհրաժեշտ է ձևավորել 1 բարել նավթի դիմաց 40 դոլար սակագնով։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
ԵՄ-ն էքզիստենցիալ ճգնաժամ է ապրում։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն այսօր՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում։
Թուրքիայի արևելյան Վան նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մարտիկները պայթեցրել են զինվորականների զրահապատ փոխադրամիջոցը, որը հետևել է ավտոշարասյանը:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց՝ եթե ռուսական ընկերություններից որևէ մեկից առաջարկ լինի տնօրենրնների խորհրդի պաշտոնում աշխատանք, ենթադրենք 70 հազար դոլարին համարժեք ռուբլի աշխատավարձով, նա կհամաձայնի՞. «Եթե ոչ, ապա արդյո՞ք տիրապետում եք ՀՀ պետական բյուջեի գոյացման միջոցների հարաբերակցությանը, փոխազդեցություններին, համախառն ներքին արդյունքի ձևավորման մեջ օգտակար հանածոների գոյությունից ու դրանցից բխող դրամական միջոցների տեսակարար կշռի չափին»։
«Հարցրեք Կարեն Կարապետյանից: Ես որևէ պրոբլեմ չեմ տեսնում աշխատանքի մեջ, իսկ այդ խնդիրները ճշտեք իրենից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք շարունակելո՞ւ է պաշտոնավարել: