Գերմանիայում բախումներ են տեղի ունեցել փախստականների և Բաուտցեն քաղաքի բնակիչների միջև, հայտնում է Spiegel Online-ը։
Նվազագույնը 1 մարդ է զոհվել Բալիում զբոսաշրջային նավում պայթյունի հետևանքով, մոտ 20 մարդ վնասվածքներ է ստացել։ Զոհը գերմանացի զբոսաշրջիկ է, հայտնել են ոստիկանությունից։
Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել գրավոր կերպով հաստատել 146 ռուս և ուկրաինացի ֆիզիկական և 37 իրավաբանական անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցների սահմանումը։
«Չեմ կարծում, որ ամեն բառի տակ, որ լսում եք մեր ներկայացուցիչներից, պատգամավորներից, պետք է միկրոսկոպով վերցնել, ուսումնասիրել և բաներ ման գալ: Մեր հայկական հին և բարի ավանդույթն է, ասում են` եզը վերցնում, տակը հորթ են ման գալիս: Կարծում եմ, որ վարչապետն ի նկատի է ունեցել այն հանգամանքները, որ կարող են եղած լինել երբևիցե որևէ երկրում, որևէ ժամանակներում, որևէ պայմաններում կամ որևէ նեգատիվ երևույթ, որը տեսականորեն կամ գործնականորեն կարող էր լինել կամ գոյություն ունենալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` մեկնաբանելով երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ Հայաստանում այլևս բիզնեսներ չեն խլվելու:
ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը հրապարակել է Ադրբեջանի տնտեսության մասին արդյունքները, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր կայքում Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրության առցանց-հեռարձակում կվարի ինչպես վերգետնյա խցիկներից, այնպես Էլ անօդաչուից: Այս մասին լրագրողներին հայտնել Է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ընտրության քվեարկությունը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ քվարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ Անվավեր են ճանաչվել 3 քվեաթերթիկ։ ՀՀ գլխավոր Դատախազն ընտրվել է 97 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ներկայացնելով Արթուր Դավթյանի կենսագրական տվյալները. Արթուր Սարգսի Դավթյան Արդարադատության II դասի խորհրդական Ծնվել է 1978թ. […]
Ռուսաստանից սպառազինության արտահանման ընդհանուր ծավալը 2016 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում կազմել է շուրջ 8 մլրդ դոլար։
Լրագրողի դիտարկմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խոսել էր «տարածքների վերադարձ՝ կարգավիճակ դիմաց» հնարավոր տարբերակի մասին, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Նա որևէ նոր բան չի ասել։ Նա ընդամենը վերաշարադրել է այն, ինչ կա Մադրիդյան սկզբունքներում»։
Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ու Ժան-Մարկ Էյրոն Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինի հետ ժամանել են Դոնբաս։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի Twitter-ում։
«Ոչ խլվել է, ոչ դրվել է, ոչ էլ Կարեն Կարապետյանն էնպիսի բան է ասել, որ հիմա ձեզ համար անհասկանալի է»,- այսօր ԱԺ նիստում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ նկատի ուներ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը` հայտարարելով, որ այլևս խաղի հավասար կանոններ են լինելու, և հաջողակ բիզնեսները չեն խլվելու: «Այսինքն՝ մինչ այժմ բիզնես խլվե՞լ է»,- հարց ուղղեցին լրագրողները:
Այսօր Ազգային ժողովում գլխավոր դատախազի և ՀՌԱՀ նոր անդամի քվեարկության ընտրությունների կապակցությամբ ԱԺ էր եկել ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Նա շատ խուսափողական և կցկտուր պատասխաններ տվեց լրագրողների հարցերին: Ա. Մանուկյանը նշեց, որ Կարեն Կարապետյանի ելույթը լսել է, նոր վարչապետը շատ լավ մենեջեր է:
«Ես չեմ կարող ասել»,- այսպես արձագանքեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը՝ հարցին, թե ինչպես է գնահատում պաշտոնում իր վերանշանակման հավանականությունը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրական է բնութագրել ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման ընթացքը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին։
ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները հուշագիր են ստորագրել ռազմական համագործակցության մասին, որը վերաբերում է անվտանգության հարցերին, հայտնում է Reuters-ը։
Հարցին՝ ինչ ռեսուրսներ կավելացնի Հայատսանի համար գլխավոր քարտուղարի պաշտոնը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են բարձրագրույն մարմնի կողմից, որոշումները որպես կանոն կոնսեսուսային են, «բայց ինքնին գլխավոր քարտուղարի պաշտոնը կարևոր է»։
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն խնդրել է օգնել վերացնել երկրի հյուսիսային նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները։ Ճեպազրույցին մասնակցել են 9 ասիական երկրների, այդ թվում՝ Մոնղոլիայի, Վիետնամի, Լաոսի ներկայացուցիչներ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
«Ինչ է նշանակում՝ դրսի կադր է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչ է նշանակում՝ հանրապետական չէ, եթե Հանրապետականի ցուցակով անցել էր ժամանակին Երևանի ընտրություններում, հիմա էլ է քաղաքացի և չի դադարել քաղաքացի լինել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շավարշ Քոչարյանը։
ԱՄՆ հետախուզական ծառայություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ հետախուզական օպերացիաներն այն մասշտաբների, որոնք խոշորագույնն են Սառը պատերազմի ժամանակներից ի վեր։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով, ուժեղացրել է տարաձայնությունները Սպիտակ տան և Պենտագոնի միջև, գրում է The New York Times-ը։
«Պարո´ն Մինասյան, ես չեմ ասում՝ Դուք գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք: Մենք կառույց ունենք: Իմիջիայլոց, անդրադառնալով այն հանձնարարականներին՝ ես ուզում եմ հատուկ նշել՝ ՊԵԿ-ին ես նոր հանձնարարություն չեմ տվել: Ես ՊԵԿ-ին ասել եմ՝ ինքն իր գործառույթը կատարի ընդամենը»:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին պայմանավորվել են երկարաձգել Սիրիայում հրադադարի ռեժիմը ևս 48 ժամով, հայտնում է Reuters-ը։
ՍՊԾ դիտացանցը սեպտեմբերի 8-ից մինչև 14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը տեղյակ չէ, որ Հայաստանում բիզնեսներ են խլվել, սակայն լսել է այդ մասին: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասաց Հ.Հարությունյանը, ինքը բիզնեսներից հեռու է 4 մլրդ կմ-ով:
Հորդառատ անձրևների հետևանքով Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի փողոցները կարմիր են ներկվել կենդանիների զանգվածային սպանդից հետո, որն իրականացվել է մուսուլմանական Կուրբան-բայրամ տոնի կապակցությամբ, հայտնում է chicagotribune-ը։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հրաժարվեց գնահատականներ տալ արտգործնախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի գործունեությունը:
Հորդառատ անձրևների և քամու հետևանքով տուժել են Արևելյան Վրաստանի Լագոդեխի շրջանի երեք գյուղեր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Անկարա, որտեղ կքննարկի սիրիական ճգնաժամը իր թուրք գործընկերոջ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ։
Վրաստանի պետական դպրոցներում ու մանկապարտեզներում սկսվել է ուսումնական տարին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Սիրիայում Թուրքիայի ցանկացած գործողություն պետք է իրականացվի համաձայն միջազգային նորմերի և պաշտոնական Դամասկոսի համաձայնությամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալ Հուսեյին Ջաբեր Անսարին մամուլի ասուլիսի ժամանակ։