Կրասնոարսկի երկրամասում կործանվել է ՄԻ 8 ուղղաթիռը: Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռում եղել է 25 ուղևոր, երեքը՝ անձնակազմից, իսկ 22-ը՝ «Ванкор-Нефти» աշխատակիցներ են եղել:
Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ իշխանություններն արդեն սահմանադրական փոփոխությունները կյանքի են կոչում. «Լրատվամիջոցներից տեղեկացա, որ Սուրեն Խաչատրյանի տղան՝ հայտնի Տիգրան Խաչատրյանը, նշանակվել է «Հայ անտառի» տնօրենի խորհրդական, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, երևի, կնշանակեն պետ»:
Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Վիկտոր Տոլոկոնսկին սուգ է հայտարարել երկրամասում՝ կապված այսօր աղետի ենթարկված «Մի-8» ուղղաթիռի կործանման հետ
Համացանցում է հայտնվել ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի հետ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների մասին պատմող հարցազրույցի ամբողջական տարբերակը:
Բնականաբար ոչ են քվեարկելու, ոչ-ի կողմնակիցները շատ են, իսկ այո-ի կողմնակիցները բացառապես գյուղապետերն են ու գյուղապետարանի աշխատակիցները, դպրոցի կամ մանկապարտեզների տնօրենները։ Այսինքն՝ եթե մեկ բառով ասենք, ստացվում է, որ կողմնակիցները հիմնականում պետական աշխատանք ունեցողներն են։ Երեւի 1-2 գյուղեր են եղել, որտեղ արտահայտվել են գյուղացիները, նրանք էլ, ասենք, պատգամավորի բարեկամներ են կամ ինչ-որ մի պաշտոնյանի հարազատներ, իսկ մնացած հասարակ ժողովուրդը, գյուղացին դեմ է։
Նոյեմբերի 24–ին Երևանում կայացավ «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից։
Փարիզում պլանավորվում է կազմակերպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաբի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Կրասնոյարսկի երկրամասում՝ Ենիսեյ գետի մոտ, աղետի ենթարկված «Մի-8» ուղղաթիռի զոհերի թիվը հասել է 15-ի, ևս 10 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ռուսական ինքնաթիռի խոցմանը հետևած Մոսկվայի պաշտոնական առաջին արձագանքը բավական խիստ էր: «Դա հարված է թիկունքից»,- հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հայոց ցեղասպանության հարցն օգտագործելով Թուրքիայի հասցրած «թիկունքից հարվածին» պատասխանելու համար՝ Ռուսաստանն իրականում թիկունքից հարված է հասցնում Հայաստանին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 12 մարդ է զոհվել Կրասնոյարսկի երկրամասում «Մի-8» ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով: Զոհվել են 9 ուղևոր ու անձնակազմի 3 անդամները:
Գերմանիան ավելի ակտիվ գործողությունների կդիմի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, խոստացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով այցով գտնվում է Փարիզում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
12 մարդ է զոհվել Կրասնոյարսկի երկրամասում «Մի-8» ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Արևմտասիբիրական տրանսպորտային դատախազությանը:
Սիրիայի ապստամբները հայտարարում են, որ ռուսական ավիացիան երեկ ողջ օրվա ընթացքում ռմբակոծել է Լաթաքիայում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները, որոնք մոտ են գտնվում այն վայրին, որտեղ նախօրեին կործանվել էր ռուսական «Սու-24» ինքնաթիռը:
Մենք երեկվանից Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցը դարձանք, ու հինավուրց հայկական հարցը նորից ռուս-թուրքական հարաբերությանների արանքում հայտնվեց, ահա դա շատ ավելլի հետաքրքիր է։ Ե՛վ հետաքրքիր է, և՛ վտանգավոր։
Առանց պարզելու այսպիսի կտրուկ շրջադարձի դրդապատճառը, մանավանդ մի պարագայում, երբ ո՛չ ՀՀ գործող նախագահի, ո՛չ էլ իշխող Հանրապետական կուսակցության ծրագրերում դրա անհրաժեշտության մասին երբեւէ ակնարկ անգամ չի եղել, անիմաստ է խոսել խորհրդարանական եւ նախագահական համակարգերի առավելությունների կամ թերությունների մասին։ Հետեւաբար, «Ոչ»-ի ճամբարը միանգամայն ճիշտ է վարվում՝ չներքաշվելով տվյալ հարցի շուրջ ծավալված եւ խնդրի էությունից շեղող կեղծ ու անպտուղ բանավեճի մեջ։
Կրասնոյարսկի երկրամասում կործանվել է ՄԻ 8 ուղղաթիռը: Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռում եղել է 25 ուղևոր, երեքը՝ անձնակազմից, իսկ 22-ը՝ «Ванкор-Нефти» աշխատակիցներ են եղել:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը հրապարակել տեսանյութ, որտեղ իր 60 թշնամի երկրների թվում նշել է նաև Ուկրաինայի անունը, գրում է Wyborcza-ն:
Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորները՝ Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ, առաջարկել են ՌԴ Պետդումային պատիժ սահմանել 1915-1922թթ. Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար:
«ԼՂՀ-ն ու ՀՀ-ն մեր տարածաշրջանի համար անվտանգության արտադրողներ են, ոչ թե սպառողներ: ԼՂՀ-ն նպաստում է, որ կայունություն լինի տարածաշրջանում ու ՀՀ-ում: Առաջին հերթին պետք է լուրջ ուշադրություն դարձնենք անվտանգության և պաշտպանական խնդիրներին: Մեր հասարակությունն իրավունք չունի անտարբեր լինել իր կողքին տեղի ունեցող գործընթացների առումով: Քանի որ մահապարտ ահաբեկիչների համար որևէ խոչընդոտ չկա, հասարակությունը պետք է համագործակցի իրավապահ մարմինների հետ, եթե որևէ բան նկատի»:
Կոչ ենք անում բոլորին հրաժարվել մեր տարածաշրջանում ուժի կիրառումից: Ինչպես ասում էին Հին Հռոմում, երբ շաչում է զենքը, լռում են օրենքները:
Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից սիրիական պատերազմի նոր մագլցողականություն ապահովող քայլ է եւ իբրեւ այդպիսին այլապես էլ դժվար մեկնաբանելի: Դեպքից ընդամենը մի օր առաջ Անկարայի կողմից կատարված հայտարարությունների տարողության բարձրացումը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի պահանջը հիմնվել էին Անկարայի հովանավորյալ Սիրիայի թուրքմենների հանդեպ Մոսկվայի իրականացրած զինվորական գործողությունների երեւույթի վրա:
Անկարան Ռուսաստանին համարում է իր ընկերն ու չի ցանկանում խզել հարաբերությունները խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կապված պատահարից հետո, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ:
Մոսկվայում օրերս լույս աշխարհ եկած աղջկան անվանել են Սիրիա: Երեխան ծնվել է նոյեմբերի վերջին: Նորածնի հայրը ներկայում ծառայության է մեկնել Սիրիայի Արաբական Հանրապետություն, հայտնում է RT-ն:
Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել Թուրքիայի հետ նախօրեին թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի պատճառով, սակայն կվերանայի Անկարայի հետ հարաբերությունները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Գերմանիան մտադիր է 650 զինվորական ուղարկել Մալիի օպերացիային մասնակցելու նպատակով, որը ղեկավարում է Ֆրանսիան, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Մոսկվան հավանության է տալիս թուրք-սիրիական սահմանը փակելու գաղափարին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է RIA Novosti-ն:
Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների հարցով Սիրիայի դիտորդական խորհուրդը հայտնում է Սիրիայում՝ «Սու-24»-ի կործանման վայրում, ռմբակոծությունների ինտենսիվության մասին: Ինչպես հաղորդվում է, Ռուսաստանը նվազագույնը 12 ավիահարված է հասցրել Ջեբել-Ակրադ ու Ջեբել-Թուրքմեն շրջաններին, որոնք վերահսկվում են ապստամբ թուրքմենների կողմից:
Այսօր Ազգային անվտանգության ծառայության կողմից Երևանում հանցավոր խմբի բացահայտումը, առնվազն տեղեկատվության հրապարակմանը հաջորդած առաջին ժամերին, իսկական շոկ ու տագնապ էր առաջացրել հասարակության շրջանում:
Թուրք զինվորականները Սիրիայի հետ սահմանի մոտ հավելյալ 20 տանկ են կենտրոնացրել, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն զանգահարել է իրեն ու իր ցավակցությունները հայտնել՝ կապված ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանման հետ: Այս մասին հայտնում է LifeNews-