Բաժիններ՝

ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալն արագացնելու համար Ռուսաստանը կհատկացնի 1 միլիարդ դոլար

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ` ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալն արագացնելու համար Ռուսաստանը նրան կցուցաբերի նյութական լուրջ օգնություն: Մասնավորապես, խոսքը գնում է 1 միլիարդ դոլարի մասին, ընդ որում` 500 միլիոն դոլարը փոխանցվելու է Ռուս-ղրղզական զարգացման հիմնադրամին` որպես կանոնադրական կապիտալ:

Համապատասխան համաձայնագիրը նախօրեին ստորագրել են Ռուսաստանի ու Ղրղզստանի ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչները: Ղրղզստանն այդ գումարից 100 միլիոն դոլարը կստանա մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ մնացյալ 400 միլիոն դոլարն առանձին տրանշներով կփոխանցվի մինչև 2016 թվականի մայիսի 29-ը:

Ենթադրվում է, որ Ղրղզստանը ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրելու է ընթացիկ տարվա դեկտեմբերի 23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս