Մի քանի հարյուր մարդ է մասնակցել այսօր Մոսկվայում Թուրքիայի դեսպանության մոտ կազմակերպված բողոքի ակցիաներին՝ շենքի վրա նետվել են ձվեր, քարեր ու ներկերով լի շշեր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայության թղթակիցը դեպքի վայրից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված կերպով իր երկրում իրականացնում է իսլամացմանն ուղղված աջակցություն, հայտնում է TASS-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կապված միջադեպը «ավելի է սաստկացրել Սիրիայում ստեղծված իրավիճակը»:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է պետական «Նաֆտոգազ» ընկերությանը դադարեցնել գազի գնումը Ռուսաստանից, հայտնում է «112.Ուկրաինա» հեռուստաալիքը:
Թուրքիայի իշխանություններն իմացել են, որ ռուսական ինքնաթիռ են խոցել այն բանից հետո, երբ այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է RIA Novosti-ն:
Նոյեմբերի 25-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում շտապ կարգով հոսպիտալացվել է ռուսական «Իվանուշկի-International» խմբի մենակատար Անդրեյ Գրիգորև-Ապոլլոնովը: Երգիչը բողոքել է որովայնի սուր ցավերից:
Սիրիայում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչուն փրկվել է ռուսական ու սիրիական բանակի ստորաբաժանումների կողմից ու տեղափոխվել է «Խմեյմիմ» ավիաբազա, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Օպերացիան հաջողությամբ ավարտվել է:
«Թուրքիան իր բնական գազի 65-70 տոկոսը ստանում է Ռուսաստանից, սա մի լծակ է, որը կարող է կիրառվել անմիջապես»:
Դեկտեմբերի 1-ից «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Թուրքիայից Ռուսաստան ներկրվող թռչնամսի վրա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով գերատեսչության նյութերին:
Սա բավական վտանգավոր քայլ էր Թուրքիայի կողմից, որով նա փորձում է ավելի վճռական ու համարձակ երևալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ձգտում ուռճացնել ռուսական ռմբակոծիչ ինքնաթիռի հետ կապված դեպքը:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հայտարարել է, որ Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայում կտեղակայվեն նոր սերնդի С-400 զենիթահրթիռային համակարգեր, հայտնում է IifeNews-ը:
Թուրքիայի գործողությունները, որը խոցել է ռուսական «Սու-24»-ը, հանգեցրել են նրան, որ խաթարվել են երկարատև բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, այդ թվում՝ տնտեսական ու մարդասիրական ոլորտներում, այդ վնասը դժվար կլինի լրացնել, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Օռլովը հաստատել է թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծչի երկրորդ օդաչուի փրկության մասին լուրերը:
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ գերատեսչությունում չեն բացառում, որ Թուրքիայի հարձակումը ռուսական «Սու-24» ինքնաթիռի վրա եղել է ինքնապաշտպանական քայլ, հայտնում է Reuters-ը:
Չիկագոյում բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել համացանցում հրապարակված տեսանյութից հետո, որտեղ ցուցադրված է, թե ինչպես են ոստիկանները գնդակահարում 17-ամյա սևամորթ Լակուանա Մակդոնալդին:
Ֆրանսիացի ոստիկաններն ավարտել են Ռուբայում պատանդներին ազատ արձակելու օպերացիան: Ինչպես հայտնում է Reuters-ը, հանցագործներից մեկը, ով հարձակվել է բանկի տնօրենի ընտանիքի վրա, սպանվել է:
«Եթե մենք ուզում ենք մեկի կողմից «օգտագործված» լինենք եւ հույս ունենք, որ որպես «շնորհակալություն» այդ մեկը մեզ «լավություն» կանի, ապա, մեղմ ասած, միամիտ ենք: Առավել եւս` չպիտի խնդիր ունենանք որեւէ մի պետությանը բացատրելու իր շահերը` պատկերացրեք, այդ պետությունների ղեկավարները դրանք շատ լավ գիտեն առանց մեզ: Թվում էր, թե 2015 թվականին Զորի Բալայանի մտածողությունը պետք է դիտվի որպես իր դարը վաղուց արդեն ապրած ռուդիեմենտ: Բայց արի եւ տես…»:
Հունգարիայի իրավապահները ձերբակալել են մի ավտոմեքենա, որը շարժվել է երկրի մայրաքաղաք Բուդապեշտի ուղղությամբ: Մեքենայում հայտնաբերվել են պայթուցիկ ու զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգներ, խլացուցիչներ:
2014 թ. օգոստոսի 12-ին ԻՊ-ի հրամանատարներից մեկը ասաց «Վաշինգտոն փոստ» թերթին. «Զինյալների մեծ մասը, որ մեզ միացել էր պատերազմի սկզբին, եկել էր Թուրքիայի տարածքով, այդ նույն ճանապարհով էին գալիս նաև սարքավորումներն ու զինամթերքը»:
Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Թուրքիայի ԶՈւ կողմից խոցված ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռի երկրորդ օդաչուին հայտնաբերել ու տարհանել են սիրիացի զինվորականները:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հարկավոր է որակապես ու քանակապես ուժեղացնել հարձակումները ԴԱԻՇ-ի դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Դա չի նշանակում, որ ես քննադատում եմ Գերմանիային: Գերմանիան արել է իր ընտրությունը, սակայն այն պետք է գիտակցի իր պատասխանատվությունը»,- նշել է Վալսը լրագրողների հետ զրույցում:
Երկուշաբթի օրը ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովում ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ-ում գտնվող Սարսանգի ջրամբարին, շատ ավելի հակահայ է, քան 20 օր առաջ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը:
Ռուսաստանին ու Թուրքիային հարկավոր է ուղիղ երկխոսություն սկսել, դա կօգնի խուսափել երկրների միջև լարվածության էսկալացիայից՝ կապված թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի կործանման հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է այն մասին, որ ռուսական «Սու-24» ռմբակոծիչը, որը խոցվել է թուրքական F-16 ինքնաթիռի կողմից, խախտել է Թուրքիայի օդային տիրույթը, հայտնում է Reuters-ը:
Reuters-ի տվյալով՝ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ռուբե քաղաքում, որը սահմանակից է Բելգիային, անհայտ անձինք մարդկանց են պատանդ վերցրել:
Բացահայտեք Հայաստանի գորգագործության հարուստ ավանդույթները և պարզեք, թե դարերի պատմություն ունեցող այս արհեստը ինչպե՞ս է վերածվել մի քանի միլիոն դոլարանոց արտադրության։ CNN-ի հատուկ ռեպորտաժը հայկական գործերի մասին:
Սիրիայի ահաբեկիչները նկարահանել են ռուսական կործանված «Սու-24» ռազմական ինքնաթիռի աղետի վայր մեկնած «Մի-8» ուղղաթիռի ոչնչացումը:
Համաձայն Սիրիայի այն շրջանից ստացված կադրերի, որտեղ կատապուլտ էին կատարել ռուս օդաչուները, օդաչուներից մեկը գնդակահարվել է պարաշյուտով վայրէջք կատարելիս: