
ՆԱՏՕ-ն Վրաստանի հետ իրականացնում է համագործակցության ամենամասշտաբային փաթեթը. Սթոլթենբերգ

Грузия Online-ի փոխանցմամբ`ՆԱՏՕ-ն ներկայումս Վրաստանի հետ իրականացնում է համագործակցության ամենախորը և բազմակողմ փաթեթը, և այդ փաթեթի գործարկումը Վրաստանը տանում է դեպի ՆԱՏՕ-ին անդամակցում:
Այս մասին ՆԱՏՕ ԽՎ-ի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը` պատասխանելով Վրաստանի խորհրդարանի` արտաքին կապերի գծով հանձնաժողովի ղեկավար Թեդո Ջափարիձեի հարցին.
«Վրաստանը մեծ ներդրում է ունենում ՆԱՏՕ-ի գործողություններում և հատկապես Աֆղանստանում, ինչը մենք մեծապես արժևորում ենք: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա ՆԱՏՕ-ն ու նրա դաշնակիցները չեն ճանաչում ոչ Աբխազիայի, ոչ էլ Հարավային Օսիայի անկախությունը:
Դրանք Վրաստանի բաղկացուցիչ մասն են այն սահմաններում, որոնցում ճանաչել է միջազգային հանրությունը: Այնպես որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը»: