Մովսես Հակոբյան. Ադրբեջանն իրավասու չէ և չի կարող սահմանափակել Արցախի Հանրապետության օդային տարածքը (տեսանյութ)

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման դեպքով քննություն է նշանակվել. «Քննության արդյուքնում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂՀ օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելուն, նա ասաց. «Մեկ ուրիշ պետություն չի կարող հարևան պետության օդային տարածքում թռիչքները սահմանափակել: Ադրբեջանն իրավասու չէ և չի կարող սահմանափակել Արցախի Հանրապետության օդային տարածքը»:

Լրագրողների հարցին, թե ինչպես կազդի այս միջադեպը բանակի տրամադրության վրա, Մովսես Հակոբյանը պատասխանեց.

«Ընդհանուր առմամբ բոլոր միջադեպերը բանակի վրա որոշակի ազդեցություն ունեն, բայց դա չի նշանակում է, որ բանակը կարող է հոգեպես անկում ապրել, այդպիսի միջոցառումները բանակին խորթ չեն, բանակը ստեղծված է պատերազմելու համար:  Սա պատերազմի մի դրվագ է»:

Հարցին էլ՝ արդյոք բավարա՞ր եք գնահատում միջազգային կառույցների աշխատանքը, Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ չի կարող գնահատական տալ մի կառույցի, որը ոչ իրեն ենթակա է, ոչ էլ իրեն պարտավոր:

Տեսանյութեր

Լրահոս