Աբխազիայի հետ պայմանագիրը փակուղի է մտցնում Վրաստանի ու ՌԴ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. Մարգվելաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ երեկոյան հատուկ հայտարարություն է տարածել` կապված Ռուսաստանի ու Աբխազիայի միջև համագործակցության մասին պայմանագրի ստորագրման հետ.
«Ռուսաստանի Դաշնության ու օկուպացված Աբխազիայի միջև այսպես կոչված «Դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագրին իրենից ներկայացնում է Վրաստանի տարածքի բռնազավթմանն ուղղված քայլ, ինչն էլ ավելի կբարդացնի Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և փակուղի է մտցնում Վրաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Աբխազիային կանգնեցնում է անհաղթահարելի խնդրի առջև:
Այդ քայլով Ռուսաստանը փորձում է արդեն իսկ պաշտոնականացնել օկուպացված Աբխազիայում իր ռազմական, քաղաքական ու սոցիալ-տնտեսական տիրույթը ու Վրաստանի համընդհանուր ճանաչված սահմանը Փսոու գետից տեղափոխել դեպի Ինգուրի գետ:
Այդպիսի փաստաթղթի ստորագրումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու պետությունների միջև հարաբերությունների քաղաքակիրթ պրակտիկան, և Վրաստանին ու միջազգային հանրությանը կանգնեցնում են հավելյալ մարտահրավերների առջև»: