Բաժիններ՝

Կոտայքում «Infiniti»-ն բախվել է երկաթե ցանկապատի ձողերին, ապա չգործող կրպակին

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ցանկապատի ձողերին, ապա չգործող երկաթե տաղավարին:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս