3 մարդ է զոհվել ԱՄՆ Տեխաս նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի ժամանակ: Ինչպես հայտնում է TASS-ը, արտակարգ ծառայությունների աշխատակիցները Հարլենդ քաղաքից ոչ հեռու հայտնաբերել են մարդատար մեքենա, որի ղեկին գտնվող 29-ամյա տղամարդը խեղդվել է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցով մեկնել է Բելառուս, հայտնում է Trend-ը:
Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը Սյունիքում «ընտիր» է ընթանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Ստամբուլում հարյուրավոր մարդիկ են հավաքվել Cumhuriyet («Հանրապետություն») թերթի գրասենյակի մոտ, որի աշխատակիցներին նախօրեին ձերբակալել էին նրանց մայիսյան հրապարակման համար, որտեղ նշվում էր, թե Թուրքիայի հատուկ ծառայությունները Սիրիայի ջիհադիստներին գաղտնի կերպով զենք են մատակարարել:
Անհայտ զինյալները գրոհել են Մալիի Կիդալ քաղաքում ՄԱԿ-ի խաղաղարարների բազան, հայտնում է Reuters-ը:
Ռուսական ավիացին Սիրիայում օպերացիայի ժամանակ նվազագույնը 17 ավիահարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքին, որտեղ բնակվում են սիրիացի թուրքմենները, հայտնում է Reuters-ը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրերս Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան բնակավայրում բնակիչների ու ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ էին տեղի ունեցել:
Գիտեք ինչ՝ Սահմանադրությունն ամենակարող չէ, որ բոլոր հարցերին միանգամից պատասխան տա, սա ժողովրդի սոցիալական վիճակի հետ ոչ մի կապ չունի, նրա հարցերի հետ որեւէ կապ չունի, Սահմանադրության բարեփոխումները վերաբերում են ընդամենը կառավարման նոր մոդելին։
Տղամարդիկ, ովքեր ձերբակալվէլ էին Հունգարիայում զենքի ու պայթուցիկ նյութերի տեղափոխման համար, պլանավորել էին սպանել երկրի կառավարության մի շարք անդամների, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լասլո Տաշնադին, հայտնում է Interfax-ը:
«Ես տեսնում եմ, որ ԴԱԻՇ-ը համացանցում բացել է կայքեր ու բազմաթիվ օգտահաշիվներ, որոնց միջոցով տարածում է իր քարոզչությունը: Դրա դեմ պետք է պայքարեն պետական գերատեսչությունները ու հենց սոցցանցերը, դրա համար Anonymous-ներ հարկավոր չեն»:
ՀՀ մարզպետներից շատերը, որոնք նաև ղեկավարում են «Այո»-ի մարզային շտաբները, այս օրերին փորձում են տարբեր ճնշումներ գործուղել «ՈՉ»-ի ճակատի ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ։ «ՉԻ» տեղեկություններով, այս հարցում ամենաակտիվը Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանն է։
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ թիվ 37 ընտրատարածքի մի շարք տեղամասերում «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված ՏԸՀ անդամներն իրականում աjս կուսակցության հետ կապ չունեն, ավելին՝ նրանց մեջ անգամ կան այնպիսիք, որոնք օրաթերթի հետ զրույցում ուղղակի հայտարարեցին, որ իրենք ՀՀԿ անդամ են և այո-ի կողմնակից»:
Փարիզի ահաբեկչության ժամանակ «Բատակլանում» զոհված Լոլա Ուզունյանի հայրը երեկ չի մասնակցել Ֆրանսիայի Հաշմանդամների տաճարում կազմակերպված հիշատակի միջոցառմանը, որին հրավիրված էին ահաբեկչության զոհերի հարազատները: Ավելին, հայազգի գրող, լրագրող, լուսանկարիչ Էրիկ Ուզունյանը ֆրանսիական մամուլում բաց նամակ է գրել` դատապարտելով Ֆրանսիայի կառավարությանը, «որի սխալ քաղաքականության հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայում կարծում են, որ այդ քայլը կօգնի փակել 60 մղոն երկարություն ունեցող սահմանը ԴԱԻՇ-ի զինյալների համար:
3 մարդ է սպանվել ոստիկանության ու անհայտ անձի հրաձգության հետևանքով, ով զենքով ներխուժել էր ԱՄՆ-ի Կոլորադո-Սփինգս քաղաքի ընտանիքի պլանավորման Planned Parenthood կենտրոն, հայտնում է BBC-ն:
«Որքան էլ դա շոյի մեր ականջը, թեմայի շահագործման գործիքային բնույթն ակնհայտ է: Մեզ անհրաժեշտ չէ ձգտել նրան, որ Ռուսաստանն ու այլ խաղացողներ նման տիպի օրենսդրական ակտեր ընդունեն ոչ թե` որպես քաղաքական ճնշումների լծակներ Թուրքիայի հետ հարաբերություններում ճգնաժամերի ժամանակ, այլ` ելնելով սեփական շահերից»:
Թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ այն իրավիճակը, որում հասարակությունը չի հավատում բոլորին, այդ թվում՝ ԱԱԾ-ին, երբ վերջինս ահաբեկչական խմբավորում է վնասազերծել, ով՝ ով, բայց Գորիկ Հակոբյանը շատ լավ գիտի:
Արտագաղթի հետ կապված տվյալները նույնպես անհուսալի են: Ինչպես նշում է Գեոստատի մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի փորձագետ Շորենա Ցիկլաուրին, «բոլոր սահմանը հատողներին մենք դիտարկել ենք որպես միգրանտներ, իսկ դա ճիշտ չէ»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չէր ցանկանա փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն, միաժամանակ, կոչ է արել Ռուսաստանին այլևս «կրակի հետ չխաղալ»:
«Ինձ թվում է, որ Թուրքիան պետք է Ադրբեջանին հորդորի չդիմել սադրանքների ԼՂ հակամարտության գոտում կամ գոնե կտրուկ իջեցնի հրադադարի խախտումների ինտենսիվությունը, քանի որ իրականում իրավիճակը շատ լարված է ու կարող է պայթել, կարող է պայթել ոչ միայն Սիրիայում, այլև այլ տարածաշրջաններում, ուստի ինձ թվում է, որ ինչ որ փուլում կարող է ձեռնտու լինել լռությունը»:
Լևոն Տեր-Պետրոսյանը, մեղմ ասած, չափազանցնում է իր այն գնահատականում, թե Ռուսաստանը կարող է ցանկանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորում: Չափազանցնում է՝ անուղղակիորեն հերթական անգամ ծառայություն մատուցելով Կրեմլին, որի համար այս խառնակ ժամանակներում շատ անհրաժեշտ է ներկայանալ՝ որպես խաղաղարար տերություն:
Այս տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 868 282 հազար ներգաղթյալ ու փախստական, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Միգրացիայի միջազգային կազմակերպությանը:
Ռուսական «Սու-24»-ին խոցած ինքնաթիռին թուրքական F-16 կործանիչները սպասել են երկնքում, դա եղել է պլանավորված ակցիա: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը:
«Բարեփոխումներ» բառը սխալ է կիրառել, ուղղակի ասենք՝ փոփոխություններ, որովհետև չգիտենք՝ եթե այս նախագիծն ընդունվի, արդյունքն ի՞նչ է լինելու։ Նման տեսակետ այսօրվա ասուլիսին հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ռուսաստանը կասեցնում է առանց այցագրի ռեժիմը Թուրքիայի հետ 2016թ. հունվարի 1-ից, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Անթալիայում անցկացված G20-ը մեծ հաջողություն էր Թուրքիայի համար, որը ևս մեկ անգամ ցուցադրել է, որ մեծ ուժ ունեցող պետություն է: Շատ ուրախ եմ, որ եղբայրական երկիրը Ադրբեջանին հրավիրել է մասնակցել այդ գագաթաժողովին: Դա ևս մեկ անգամ վկայում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին ու ցուցադրում մեր ժողովուրդներին ու ողջ աշխարհին, որ Թուրքիան ու Ադրբեջանը ամենամտերիմ երկրներն են»,- հայտարարել է Ալիևը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով զորավարժությունների շրջանակում մարտական պատրաստականության են բերել Ադրբեջանի Հակաօդային պաշտպանության համակարգերն ու ռազմաօդային ուժերը, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Թուրքիային պատասխանել հրթիռա-միջուկային հարվածով: Քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է «Խոսում է Մոսկվան»:
ԱՄՆ-ը ապացույցներ ունի, որ ԴԱԻՇ-ն ու ռուսական ընկերությունները վաճառում են Սիրիայի նավթը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Reuters-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Դոնս Քրիստենսենը (նստավայրը՝ Կիև):