Գերմանիայի կանցլերն ԱՄՆ-ից ակնկալում է ուժեղացնել Կիևին ցուցաբերվող աջակցությունը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ԱՄՆ-ից ակնկալում է ուժեղացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Մերձավոր Արևելքում ունեցած հաջողությունների ֆոնին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, կանցլերն այս հայտարարությունն արել է հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում կայացած խաղաղության գագաթնաժողովի շրջանակում:

«Ես չեմ ուզում սա գաղտնի պահել. մենք ԱՄՆ-ից ակնկալում ենք (Ուկրաինայի) երկարաժամկետ աջակցություն։ Ինչպես նրանք դա ցույց են տվել այս տարածաշրջանում, պետք է ցույց տան մեզ հետ Ուկրաինայում և Ռուսաստանի հետ հարաբերություններում», – Մերցի խոսքերն է մեջբերել Reuters-ը։

Նա հավելել է, որ մտադիր է օրվա ընթացքում Թրամփի հետ քննարկել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համատեղ գործողությունների հնարավորությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031