Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի նախագահը ողջունել է իսրայելցի պատանդների ազատ արձակումը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է իսրայելցի պատանդների վերադարձը՝ նշելով, որ դա թույլ կտա նոր էջ բացել: Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում:

«Եվրոպան լիովին աջակցում է խաղաղության պլանին, որը ձեռք է բերվել ԱՄՆ-ի, Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ։ Այսօր Շարմ էլ Շեյխում պատերազմին վերջ դնող համաձայնագրի վերջնական կնքումը պատմական ուղենիշ կդառնա», – ասվում է հայտարարության մեջ։

Ֆոն դեր Լայենը նաև հայտնել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու համաձայնագրի հաջողությանն իր տրամադրության տակ եղած ողջ գործիքակազմով, մասնավորապես, Պաղեստինի ազգային վարչակազմին աջակցություն ցուցաբերելով կառավարման ու բարեփոխումների հարցերում։

«Մենք ակտիվորեն կմասնակցենք Պաղեստինյան դոնորների խմբի աշխատանքին։ Եվ մենք կտրամադրենք ԵՄ-ի ֆինանսավորումը Գազայի հատվածի վերականգնման համար», – ամփոփել է ֆոն դեր Լայենը։

Հոկտեմբերի 13-ի առավոտյան ՀԱՄԱՍ խմբավորումը, Իսրայելի հետ համաձայնագրին համապատասխան, երկու խմբով 20 պատանդի է հանձնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Դրա դիմաց շուրջ 2000 պաղեստինցի բանտարկյալ ազատվել է իսրայելական բանտերից: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս