Բացի այդ, Պուտինի այդ ելույթն արտաքին քաղաքական ամենակարևոր ելույթներից մեկն էր՝ սկսած 2007 թվականին Մյունխենում Ռուսաստանի նախագահի ելույթից:
Դրա պատճառը զինյալների իրականացրած վերջին երկու հարձակումներն են, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 30 զինյալ:
Պենտագոնն ընդգծել է, որ արկերն օգտագործվելու են Իսլամական պետության զինյալների դեմ պայքարում:
Փսակին նման կերպ է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունը:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ՝ Տոկիայում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպման ժամանակ:
Ռուսաստանը խոստացել է օգտագործել իր ազդեցությունը:
Ընտրությունների օրը կարգուկանոնն ապահովելու է 82.000 իրավապահ:
Նրա խոսքերով՝ ողջ ռումինական գազի արտահանման համար բավական է ռումինական Transgaz ընկերության սարքավորումը:
Հրաձգության հետեւանքով վեց մարդ վիրավորվել է, որոնցից մեկը մահացել է, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի և Ծառուկյանի` Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ պահանջներ ներկայացրեց իշխանությանը` նշելով այդ պահանջների իրականացման ցանկալի ժամկետը: Նա պահանջեց Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և ամբողջ իշխանության պաշտոնանկությունը, իսկ որպես արտահերթ ընտրությունների ժամկետ` նշեց՝ մինչև 2015թ. ապրիլի 24-ը:
Չնայած երեկվա հանրահավաքում այլ գործիչների ունեցած ելույթների կոշտ հռետորաբանությանը, կարելի է արձանագրել, որ ոչ իշխանական ուժերը դեռևս սպառված չեն համարում իշխանության հետ երկխոսությունը, կամ, ինչպես հանրահավաքին նախորդող օրերին էին հայտարարում՝ բանակցությունները:
«Ժողովուրդը լսեց այդքան սպասված խոսքն ու գործողությունների ծրագիրը: Հասարակությունն արդեն գիտի, թե ի՞նչ գործողություններ ենք իրականացնելու, ի՞նչ մեխանիզմներով ենք շարունակելու հանրային հավանություն և հենց հանրային պահանջով ընթացող շարժումը, որոնք իր ելույթում հանգամանալից ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Մենք ձևավորել ենք ժողովրդի արդարացի պահանջները, որոնք պետք է կատարվեն իշխանությունների կողմից»:
«Չեմ կասկածում Եվրասիական միության վերաբերյալ այսօր հնչեցրած իմ մտքերը ոմանք ներկայացնելու են որպես ռուսամետության կամ հակաարևմտականության արտահայտություն։ Դա ինձ բոլորովին չի հուզում, որովհետև իմ մոտեցումը թելադրված է ոչ թե արտաքին որևէ կողմնորոշման նախընտրանքից, այլ բացառապես քաղաքական ռեալիզմի վերաբերյալ ունեցած կայուն համոզմունքից։ Իսկ ռեալիզմին դավաճանելն ինձ համար հավասարազոր է քաղաքական կուրության կամ արկածախնդրության՝ մանավանդ վտանգներով հղի այնպիսի իրադրությունում, որում մենք այսօր գտնվում ենք»,- ասաց նա:
«Հաջողության համար չափազանց կարևոր է նաև ներքին մթնոլորտը: Ես, այս հարթակին կանգնած, որպես երկրի առաջատար քաղաքական ուժի ղեկավար, ուզում եմ հայտարարել. Բարգավաճ Հայաստանը երկրի ներսում չունի թշնամիներ: Երկրին պետք չէ ներքին թշնամանք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
«Ինչպես երեկ, այնպես էլ այսօր մենք վտանգներ չենք տեսնում: Հանրապետականն իր տնից չի բերել էդ իշխանությունը, Հանրապետականը ձևավորել է այդ իշխանությունը ազատ, արդար, լեգիտիմ ընտրությունների արդյունքում, որի գնահատականը, առանց բացառության, տվել են բոլոր միջազգային կառույցները` թե´ եվրոպական, թե´, իմիջիայլոց, եվրասիական: Եվ այդ ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը դարձել է իշխանություն, Հանրապետականը մտադիր է այդ ձևավորված վստահության քվեն իրականացնել մինչև հաջորդ ընտրությունները»,- ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Շարժման ստրատեգիան հայտնի է, որևէ գաղտնիք չի պարունակում՝ ծրագրել ենք Սահմանադրության շրջանակում իրականացվող համաժողովրդական ճնշման տակ իշխանություններին հրաժարական պարտադրել, հետո անցկացնել նախագահական ու խորհրդարանական ընտրություններ՝ նախապես, բնականաբար, հիմնովին վերափոխելով Ընտրական օրենսգիրքը, դրանում ընդգրկելով այնպիսի դրույթներ, որոնք կբացառեն ընտրակեղծքիների հնարավորությունը: Ստրատեգիայի հարցում մենք միակամ ու վճռական ենք, ու հարթակում ոչ մեկ չի հակառակվի սրան, մինչև Սերժ Սարգսյանի ռեժիմից լիակատար ազատումը, այսինքն՝ մինչև վերջնական հաղթանակ»,- այսօր Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա հայտարարեց, որ այսօրվանից ամբողջ հանրապետությունում սկսում է շտաբերի ձևավորում և պահանջելու են արտահերթ ընտրություններ:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը, որպես ոչ լեգիտիմ պաշտոնյա, ստորագրեց ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթն ու ՀՀ-ն տանում է կործանման: Հովհաննիսյանը նշեց, որ իրենք կողմնակից են եղել եվրոպական ինտեգրման, բայց վերանայում են մոտեցումը, քանի որ «այս փուչ աշխահում սուտ են, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Եվրոպան ու ԱՄՆ-ը ճանաչեցին կեղծ ընտրությունները»:
«Դժվա՞ր է հասկանալ, որ Ուկրաինային բաժին ընկած փորձությունների 1%-ի պարագայում մեր երկիրը կվերանար աշխարհի քարտեզից: Տարօրինակն այն է, որ նույնիսկ Արևմուտքն ըմբռնումով է մոտենում ՀՀ ընտրությանը, մինչդեռ մեր երկրում որոշ մարդիկ չեն հասկանում ու փորձում են հակառուսական տրամադրություններ բորբոքել: Այն հայտարարությունից արդեն 13 ամիս է անցել, թող դուրս գային փողոց»:
«Այս հանրահավաքի հիմնական պատիվը վերապահելով Գագիկ Ծառուկյանին, ես կբավարարվեմ…»,- այսօր Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց ծափերը մի պահ թույլ չտվեցին նրան շարունակել:
Գերճշգրիտ զենքի շատ տեսակներն իրենց հնարավորություններով արդեն իսկ մոտեցել են զանգվածային ոչնչացման զենքին:
Ըստ Ս.Դեմիրճյանի՝ ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել, այլ Սահմանադրությունը խախտող իշխանությանը, և արդյունքում էապես կփոխվի երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը. «Այսօրվա հանրահավաքը թույլ է տալիս մտածել, որ մենք միասին կարող ենք փոխել երկրի վիճակը»:
«Մենք սկսել ենք մի գործընթաց և սա սկիզբն է: Ես գիտեմ, որ պարոն Ծառուկյանը ներկայացնելու է ճանապարհային քարտեզն ու ասելու է, թե ինչ ենք պահանջում ու այդ պահանջները չիրականացնելու դեպքում այստեղի զանգվածները կրկնապատկվելու են,- ասաց նա՝ նշելով, որ կարիքի դեպքում նստացույցեր էլ կլինեն,- Այդ բոլորը մեր զինանոցում կան»:
Մարգվելաշվիլին նկատել է, որ եղել են դեպքեր, երբ տարածքային ամբողջականության խնդիրներ ունեցող երկրները դարձել են ՆԱՏՕ-ի անդամ:
«Այսօր ՀՀ ազատատենչ ժողովուրդը հայտ է ներկայացնում աշխարհի բոլոր երկրներին ու ՀՀ իշխանություններին, որ ինքը գալիս է իշխանության, գալիս է ժողովրդի կամքով ու իրականացնում է Սահմանադրության կետը, որն ասում է ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- այսօր Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ուկրաինայի դեպքերի ժամանակ մեծ թվով իրավապահներ զոհվել են ստացած այրվածքներից:
Ազատության հրապարակում մեկնարկեց ոչ իշխանական եռյակի հերթական հանրահավաքը, որտեղ, ըստ նրանց՝ հրապարակվելու է իշխանափոխության հասնելու գործողությունների քարտեզը:
Ասիայի գործընկերների հետ Ռուսաստանի համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ երկիրը երես է թեքում Եվրոպայից:
Երեւանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին եւ նոյեմբերի 14-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հավաք:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչևը