57-ամյա ամերիկացին դրանով իսկ գերազանցել է ավստրիացի Ֆելիքս Բաումգարտների ռեկորդը, ով թռչել է 39 կիլոմետր բարձրությունից:
Ժամը 18:00-ին Ֆրանսիայի Նախագահը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ եռակողմ հանդիպում կունենա Ադրբեջանի և Հայաստանի Նախագահների հետ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի հատուկ գործողությունների հրամանատարությունը (US Army Special Operations Command):
Վերջին շաբաթների իրադարձությունները հասարակական զարթոնք առաջացրին քրդերի ինքնագիտակցությունում:
Սեուլը կարծում է, որ ՀԿ-ները, Սահմանադրության համաձայն, օրինական իրավունք ունեն, փուչիկներ արձակելու:
2014 թվականի հոկտեմբերին Լոնդոնը ճանաչվել էր աշխատանք փնտրող ներգաղթյալների համար ամենագրավիչ քաղաք:
Քվեարկությունն ավարտվելու է ժամը 20.00-ին:
Կիրակի գիշերը՝ հոկտեմբերի 26-ին Ռուսաստանը կանցնի «ձմեռային ժամանակի»: Ռուսաստանյան գործակալությունների փոխանցմամբ՝ այդ պահից սկսած՝ երկրում կներդրվի մշտական «ձմեռային ժամանակ», այսինքն՝ ժամերի փոփոխություն այլեւս չի լինի:
Իսպանիայի իշխանությունները մտադիր են առաջիկայում Ռուսաստանին հանձնել հայտնի «օրենքով գող» Զախար Կալաշովին (Շարկո մոլոդոյ), ով համարվում է վրացական մաֆիայի լիդերներից:
«Ես բացարձակապես չեմ հավատում, որ «Բարգավաճ Հայաստանն» ընդդիմություն է, չի կարող օլիգարխը լինել ընդդիմություն»,- 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին՝ նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Երեկ «Մարդու իրավունքների արժանապատվության սահմանադրական կարգավիճակը» թեմայով 9-րդ միջազգային խորհրդաժողովի ժամանակ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարել էր, որ իրենք կարևորում են, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչ:
Մեր մյուս հարցին՝ եռյակի տարբեր ներկայացուցիչները հայտարարում էին, թե սա լինելու է գործողությունների հանրահավաք, եղա՞վ այդպիսին, Գ.Իսագուլյանը պատասխանեց. «Հենց գործողությունների հիմնական թիրախը, կարծում եմ, այն էր, որ շարժումը պետք է որոշակի ժամանակի ընթացքում կարողանա ձևավորել այդ կառույցները տարբեր շրջաններում, և այդ կառույցները պետք է այսուհետ զբաղվեն այն խնդիրներով, որ իր առաջ դրել է շարժումը»:
Հայաստանում ամենաշատը քննարկվող թեման շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Չնայած իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, ոգևորված` ներկայացնում են Եվրասիական միությունից ակնկալվող տնտեսական օգուտները, այդուհանդերձ դեռևս բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան: Ի՞նչ է լինելու հաջորդ տարվա հունվարից, երբ Հայաստանը վերջնականապես դառնա Եվրասիական միության անդամ, ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստան-Եվրոպա հարաբերությունների, Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, Հայաստանի տնտեսության վրա:
Հոկտեմբերի 27-ին Փարիզի Ելիսեյան պալատում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը: Սա օգոստոսյան սահմանային բախումներից հետո եռակողմ ձևաչափով երրորդ հանդիպումն է. Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպել էին օգոստոսի 9-ին Սոչիում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, ապա սեպտեմբերի 4-ին Ուելսի Նյուպորտ քաղաքում կայացել էր նախագահների և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը: Իսկ ի՞նչ կարելի է սպասել այս հանդիպումից, այն կարո՞ղ է խթանել առաջընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, թե՞ զուտ արարողակարգային, ձևական բնույթ կկրի:
Այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին ՀՀ Նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի Նախագահի հետ, որտեղ կքննարկվի հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ֆրանսուա Օլանդի հետ Սերժ Սարգսյանը կքննարկի նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:
«Կգա 2017 թվականը, կլինեն ԱԺ ընտրություններ: Եթե ժողովուրդն իր քվեն կտա այլ քաղաքական ուժի կամ այլ դաշինքի, կամ ԱԺ-ում կստեղծվի այլ կոալիցիա, որտեղ Հանրապետականը տեղ չի գտնի կամ կլինի կոալիցիայի մեջ, այդ ժամանակ կդրվի խնդիրը, թե Հանրապետականն ինչ կարգավիճակում պետք է լինի»,- ասում է Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը կարծում է, որ երեկվա եռյակի հանրահավաքին գրեթե բոլոր ընդդիմադիրները հանդես եկան ԵՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի օգտին: «Ոչ ոք այդ անդամակցությանը դեմ հանդես չի գալիս, բացի մեկից»,- tert.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է նա:
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհրդիանդամ Արշակ Սադոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Ազատության հրապարակը սեփականաշնորհել են այն մարդիկ, որոնք ընդհակառակը՝ պնդում են, որ ազատություն չլինի:
«Քանի որ գումար է վերցնում ԲՀԿ-ից, բնական է՝ ո՞նց կհամարձակվի դեմ խոսել այն դեպքում, երբ ԲՀԿ-ի ներկայացուցիչները մի մեծ տակառ կոնյակ են նվիրել Յանուկովիչին: Իսկ այսօր Բելառուսը երևի ավելի դեմ է ԵՏՄ-ը կազմելուն, քան Հայաստանը: Եվ այս պայմաններում խնդիր է դրվում՝ Հայաստանում չպետք է լինի ընդդիմություն, որը հանկարծ դեպի արևմտյան քաղաքակրթության ուղղվածության քաղաքական գիծ տանի: Լևոն Տեր-Պետրոսյանի և մյուսների թիվ մեկ խնդիրն է պայքարել, որպեսզի Հայաստանում ոչ-ոք հանկարծ չասի՝ Մաքսային միությունն ավելի վատ է, քան Եվրամիությունը»:
Երեկվա հանրահավաքը ասածիս փայլուն ապացույցն էր, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ խոստովանեց, որ ինքը ղեկավար լինելու հավակնություններ չունի, որ շեֆը պետք է վերջինը խոսի, իսկ ինքը ընդամենը մի բան կասի, որն ամենասարսափելին էր. նա ասաց՝ բոլոր նրանք ովքեր համաձայն չեն ԲՀԿ-ի գծի հետ, մեր թշնամիներն են, և առաջին խնդիրը որ պետք է դրվի՝ ընդդիմությունը ցրելն է:
«Երեկ հնչեց մի թեզ՝ «ժամանակն է նոր որակի իշխանությունների ձևավորման», որևէ մեկն այդ հարթակից չշարադրեց նոր որակի իշխանության որակի չափորոշիչները: Թող հռչակեն այդ չափորոշիչները: Հարթակում կանգանծներից ո՞ր մեկն է այդ չափորոշիչներին համապատասխանում, այդ ժամանակ կլինի գործնական զրույց»,- ասում է Խոսրով Հարությունյանը:
Էրդողանը երեկ ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում նաև շնորհավորել է ՄԱԿ-ի հիմնադրման 69-ամյակը:
Էթյեն Մահչուփյանը դրանով իսկ դարձավ առաջին ոչ մուսուլմանը, ով հանդիսանում է Թուրքիայի վարչապետի ու նախագահի գլխավոր խորհրդական:
Մույժնիեքսը հայտարարել է, որ հիասթափված է այն հաղորդագրություններից, որ Ադրբեջանում դատարանները երկարաձգել են Լեյլա Յունուսի ու Ինթիգամ Ալիևի կալանավորման ժամկետները:
«Կարծում եմ, որ նա զգուշավոր պահվածք կորդեգրի ու իշխանությունների հետ առճակատման չի գնա՝ Ժառանգության ու ՀԱԿ-ի առավել արմատական հակաիշխանական պահվածքը ԲՀԿ-ին հնարավորություն է ընձեռելու ներկա իշխանությունների հետ իշխանափոխության պայմանների շուրջ շահագրգիռ երկխոսություն ծավալելու համար: Ըստ էության առայժմ նրանց միավորող միայն մեկ խնդիր կա՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հեռացումն իշխանությունից: Երբ այդ հեռացումն իրականություն դառնա կմեծանա նաև եռյակ ճակատի տրոհման հավանականությունը»,- նկատում է նա:
Ես ներողություն եմ խնդրում «Գազպրոմի» բաժնետերերից, այդ թվում նաև օտարազգիներից:
Այս մասին հայտարարել է Լեյլա Յունուսի փաստաբան Էլչին Գամբարովը:
«Կողմ չի խոսել, դուք ուշադիր չեք եղել, որ ուշադիր կարդաք նրա խոսքերը, կտեսնեք՝ ինքն ասում է իրողությունը, որ չենք կարող փախչենք: Ինքն ասում է, որ ինքը պրագմատիկ քաղաքական գործիչ է և իրողությունը պարտավոր է ընդունել: Ինքը շարունակում է՝ ասելով՝ «հիմա ի՞նչ անենք, որ Սերժ Սարգսյանի ապաշնորհ, սխալ քաղաքականության արդյունքում հայտնվել ենք Եվրասիական միությունում, պետք է ողբա՞նք, պետք է լացե՞նք, հա՞»: Ուշադիր չեք կարդում, ինքն այնպիսի բառեր է ասում, որ երբեք չեք հասկանա»:
Ռեյհան Ջաբարին դատապարտվել էր դեռևս 2007 թվականին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պահանջել է ԵՄ-ի ֆինանսների նախարարների շուտափույթ հանդիպում: