ՆԱՏՕ-ն եվրաինտեգրման գործընթացում աջակցում է Վրաստանին. Վերշբոու

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն վերահաստատում է եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման գործընթացում Վրաստանին իր լիակատար աջակցությունը: Այս մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն.

«Ուրախ եմ, որ գտնվում եմ Վրաստանում, և սա իմ առաջին հանդիպումն էր պետնախարար Բաքրաձեի հետ: ՆԱՏՕ-ն ևս մեկ անգամ հաստատում է Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման գործընթացում իր լիակատար աջակցությունը: Վրաստանը ՆԱՏՕ-ի լավ գործընկերն է»:

Վերշբոուն հավելել է, որ Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպման ժամանակ կարևորել է բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը: Վերշբոուն երկօրյա այցով Թբիլիսիի է ժամանել անցած գիշեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031