![](/banners/BeFunky-design.jpg)
Ջեն Փսակին մեկնաբանել է «Սառը պատերազմի» մասին Գորբաչովի խոսքերը
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/pic_b79ebc3bf54ba54eb431363738c081ee.jpg)
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները համաձայն չեն ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հայտնած այն մտքի հետ, թե ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև առկա է նոր «Սառը պատերազմ»:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին: Նա մանրամասնել է, որ Վաշինգտոնը շարունակում է մի շարք հարցերի շուրջ Մոսկվայի հետ համագործակցությունը, ինչը մասնավորապես վերաբերվում է Իրաքում, Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքի հարցերում.
«Սակայն այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ապօրինի և պետք է հանգեցնի հետևանքների: ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Ուկրաինային»: