Ճգնաժամն անսպասելի չէր Ռուսաստանի համար. Պուտին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի սուբյեկտների ղեկավարների համար կրթական սեմինարի ժամանակ հայտարարել է, որ ճգնաժամային երևույթները եղել են կանխատեսելի.
«Ներկայումս բարդ ժամանակներ են, սակայն անսպասելի որևէ բան տեղի չի ունեցել: Ճգնաժամային երևույթները եղել են կանխատեսելի»: Պուտինը հիշեցրել է, որ հավանության է արժանացրել կառավարության հակաճգնաժամային պլանը, որում խոսք է գնում տնտեսական կայուն զարգացման ու սոցիալական կայունության համար առաջնահերթ միջոցառումներ ձեռնարկելու մասին.
«Պլանի իրագործման համար հատկացվելու են ոչ քիչ միջոցներ. դրանք ուղղվելու են բանկերի նախակապիտալացմանը, որոնք տնտեսության արյունատար համակարգն են, ինչպես նաև ագրարային ու արդյունաբերական համալիրներին աջակցելուն, աշխատաշուկայի կայունացմանը»: