
Ստամբուլում մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի փոխարտգործնախարարները ժամանել են Ստամբուլ՝ մասնակցելու համար Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին:
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ Մյունխենում, ուր տեղի է ունենալու անվտանգության հարցերով տարեկան կոնֆերանսը: Կանխատեսվում է, որ մյունխենյան բանակցություններ կանցկացվեն արտգործնախարարների մակարդակով:
Ավելի վաղ Իրանն ու «Վեցյակը» որոշել էին իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիր ստորագրել մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը: