Բաժիններ՝

Բայդենը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հնարավորության մասին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:

Բայդենն ու Պորոշենկոն պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ, որը տեղի է ունենալու փետրվարի 6-8-ին: Նրանք քննարկել են այդ հանդիպման նախապատրաստումը:

Պորոշենկոն ու Բայդենը քննարկել են նաև Դոնբասում տիրող իրավիճակն ու նրա խաղաղ կարգավորման ուղիները: Բայդենն ամուր աջակցությունն է հայտնել Պորոշենկոյի գործողություններին ու հայտարարել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ընդլայնման հնարավորության մասին, եթե իրավիճակը հետագայում սրվի:

Բացի այդ, նրանք քննարկել են քաղաքական, ֆինանսական ու պաշտպանական ոլորտներում ԱՄՆ-ի ու Ուկրաինայի միջև փոխգործակցության հարցերը: Պորոշենկոն ԱՄՆ-ին շնորհակալություն է հայտնել՝ երկրին 2 միլիարդ դոլար հատկացնելու որոշման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս