Պլանավորվել է այս տարի գումարել Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի նախագահների գագաթաժողով. Չավուշօղլու

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով երեկ Թուրքմենսըան մեկնած Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր մասնակցելու է Ադրբեջանի ու Թուրքմենստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանը:

Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել, որ Միջին Ասիայի տարածաշրջանից առաջինն այցելել է հենց Թուրքմենստան, և երկկողմ հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ու արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ: Չավուշօղլուն ընդգծել է, որ վերջին 7 տարում երկու երկրների միջև իրականացվել է 14 բարձրաստիճան այց:

Չավուշօղլուի խոսքերով՝ Բերդիմուհամեդովը մարտի 3-4-ին ժամանելու է Թուրքիա: Չավուշօղլուն չի բացառել, որ Թուրքմենստանի նախագահը կմասնակցի նաև Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար պլանավորված է այս տարի գումարել երեք երկրների նախագահների մասնակցությամբ գագաթաժողովներ:

Տեսանյութեր

Լրահոս