Իրանն ու Ադրբեջանը կարող են միմյանց հետ առևտուր անել ազգային արժույթներով. իրանցի նախարար

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Ադրբեջանը քննարկելու են առևտրային հարաբերություններում արժույթի ընտրության հարցը: Այս մասին Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի տնտեսական ու ֆինանսական հարցերով նախարար Ալի Թայեբնիան:

Նախարարն ընդգծել է, որ իր երկիրը հրաժարվել է ԱՄՆ-ի արժույթը գործածելուց և Իրանի ու Ադրբեջանի միջև առևտրային գործողություններում կարող է օգտագործվել ազգային արժույթը. «Մյուս երկրների հետ կոմերցիոն հարաբերություններում Իրանն օգտագործում է այդ երկրների արժույթը:

Մենք շահագրգռված ենք շարունակելու այդ փորձը: Այսօր մենք կհանդիպենք Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահի հետ: Այդ և փորձագետների հանդիպման ժամանակ քննարկվելու է բանկային ոլորտում համագործակցության ընդլայնումը: Հնարավոր է նաև երրորդ երկրների արժույթի կիրառումը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031