Բաժիններ՝

ԵՄ-ի Խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործունեության ժամկետը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները որոշել են մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր երկարաձգել Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ մասնավոր անձանց ու ընկերությունների դեմ սահմանած անհատական պատժամիջոցների գործունեության ժամկետը:

Այդ պատժամիջոցները սահմանվել են 2014 թվականի մարտին: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողեորինին. «Մենք որոշել ենք սահմանափակիչ միջոցները երկարաձգել մինչև այս տարվա սեպտեմբեր»:

Բացի այդ, ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները որոշել են Եվրահանձնաժողովին ու Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությանը հանձնարարել մեկ շաբաթվա ընթացքում պատրաստել նոր առաջարկ՝ ԵՄ-ի «սև ցուցակը» նոր անձանցով ու ընկերություններով համալրելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031