General Motors-ը երկու ամսով կասեցնում է իր ավտոմեքենաների արտադրությունը Ռուսաստանում
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան General Motors (GM) խոշորագույն ավտոկորպորացիան որոշել է երկու ամսով կասեցնել Ռուսաստանում ավտոմեքենաների արտադրությունը:
Եվրոպայում GM-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ դրա պատճառը ռուբլու անկայուն փոխարժեքն է և դրա հետ կապված՝ աճել է վերջնական արտադրանքի գինը:
Դրա հետ կապված՝ Սանկտ Պետերբուրգում Chevrolet Cruze, Opel Astra և Chevrolet Trailblazer ավտոմեքենաներ արտադրող գործարանը փակվելու է 2015 թվականի մարտից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում:
2014 թվականին Ռուսաստանում GM-ի վաճառքի ծավալը նվազել է 26 տոկոսով՝ մինչև 258.000 ավտոմեքենայի: Ռուսական ավտոշուկայում GM-ի մասնաբաժինը նվազել է 10.3 տոկոսով: