![](/banners/BeFunky-design.jpg)
Ջոն Քերին կարող է փետրվարի սկզբին այցելել Մոսկվա. մամուլ
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/KMO_136873_00023_1_t218_225248.jpg)
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ ռուս ու ամերիկացի դիվանագետները մշակում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մոսկովյան այցի հնարավորությունը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների համար:
Թերթի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ այցը տեղի է ունենալու փետրվարի 4-5-ին: Սակայն այն դեռ հաստատված չէ վերջնականապես: Ակնհայտ է, որ պատրաստվող բանակցությունների առանցքային թեման հանդիսանալու է Ուկրաինայում տիրող իրավիճակը:
ԱՄՆ-ը Ժնևում տեղի ունցած ապրիլյան հանդիպումից հետո չի մասնակցել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բազմակողմ բանակցություններին, և Քերիի այցը կդառնա նրա ցուցիչ, որ Վաշինգտոնը դեմ չէ այժմ ակտիվորեն միանալու տվյալ գործընթացին:
Ակնկալվում է նաև, որ նախարարները կքննարկեն նաև միջազգային այլ սուր խնդիրներ՝ պաղեստինա-իսրայելական կարգավորումը, Իրանի միջուկային ծրագրի խնդիրը, Սիրիայում տիրող իրավիճակն ու «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային ջանքերը: