
ՌԴ ԱԳՆ-ը հիասթափված է ԵՄ-ի Խորհրդի կայացրած որոշումից

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ը հիասթափված է ԵՄ-ի Խորհրդի կողմից երկրի դեմ սահմանված պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու և դրանք ընդլայնելու կապակցությամբ: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում.
«Ցավալի է, որ խորհուրդը հերթական անգամ դարձել է ագրեսիվ փոքրամասնության պատանդը, որի համար ուկրաինական ճգնաժամը միայն ռուսատյաց մոտեցումներ պարտադրելու և Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև նորմալ համագործակցությանը հակազդելու միջոց է»:
ՌԴ ԱԳՆ-ը զարմանք է հայտնել պատժամիջոցների մասին նման հապճեպ որոշում ընդունելու կապակցությամբ. «Հավանաբար վախեցել են, որ մինսկյան գործընթացը կվերսկսվի ուր որ է և կարող է կրկնվել սեպտեմբերյան շփոթմունքը, երբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացվեցին պայմանավորվածություն ձեռք բերելու հաջորդ օրն իսկ»: