Թուրքիայում կասեցվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարով ԱԳՆ-ի պատրաստած գրքույկի տարածումը (լուսանկարներ)

Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի տոնման կապակցությամբ ստեղծված գրքույկի (օրացույցի) ապրիլ ամսվա հատվածում տեղ է գտել նաև Հայոց ցեղասպանության հուշարձանի լուսանկարը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը որոշել է այս տարի Դարդանելի ճակատամարտի 100-ամյակը նշել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Դրա հետ կապված՝ Թուրքիայի ԱԳՆ-ը թողարկել է Դարդանելի ճակատամարտի վերաբերյալ հատուկ օրացույց, որում տեղ է գտել նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարը: Դա խոշոր սկանդալ է առաջացրել Թուրքիայում և հատկապես հարուցել ազգայնամոլների զայրույթը:

Դրանից հետո գրքույկի տարածումը կասեցվել է: Տարվում է հետաքննություն՝ պարզելու համար, թե ինչպես է Հայոց ցեղասպանության հուշարձանի լուսանկարը տեղ գտել օրացույցում:

errere page_disisleri-bakanliginin-canakkale-destani-ajandasinda-ermeni-soykirimi-aniti_287582062

Տեսանյութեր

Լրահոս