Մենք պարտավոր չենք որևէ մեկի պատվերով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Էրդողան

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդրին, քննադատել է Հայկական սփյուռքին և ընդհանրապես հայկական կողմին.

«Հայկական սփյուռքը շարունակում է խառնակչությունը: Հայկական սփյուռքը ձգտում է իրեն ձեռնտու որոշումներ կայացնել տալ որևէ կապ չունեցող երկրներում: Եթե հարցնեք, ապա չեն կարողանա քարտեզի վրա ցույց տալ Հայաստանի տեղը, սակայն նրանց խորհրդարանները կայացնում են Հայաստանի վերաբերյալ որոշումներ:

Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ասում եմ, որ եթե անկեղծ եք, ապա եկեք դա թողնենք պատմաբաններին, թող աշխատեն փաստաթղթերի հետ, զեկույցներ ներկայացնեն մեզ և հետո նոր քաղաքական գործիչներով նստենք (բանակցային) սեղանի շուրջ:

Եթե մենք այդ թեմայով ճանաչվենք մեղավոր, եթե անհրաժեշտ լինի վճարել դրա համար, ապա մենք՝ որպես Թուրքիա, կանենք անհրաժեշտ քայլեր: Սակայն միակը բանը, որ անում են նրանք (հայերը), «Թուրքիան մեղավոր է» ասելն է: Մեր արխիվները բաց են, մինչդեռ  հակառակ կողմի արխիվները՝ ոչ:

Մենք անկեղծ ենք: Ասում ենք բացեք ձեր արխիվները: Մենք բացել ենք դրանք: Եթե կան երրորդ երկրներ, ապա թող նրանք էլ բացեն իրենց արխիվները: Թող համատեղ աշխատեն պատմաբանները, միասին զեկույցներ հրապարակեն և մենք հարգանքով կմոտենանք դրանց»:

Տեսանյութեր

Լրահոս