
Ուկրաինայի ճգնաժամը չի հանգեցրել ՀԱՊԿ-ի երկրների միջև հարաբերությունների վատթարացմանը. Բորդյուժա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական ճգնաժամը չի հանգեցրել ՀԱՊԿ-ի մասնակից երկրների միջև հարաբերությունների վատթարացմանը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան.
«Ես չեմ զգացել ու չեմ զգում ՀԱՊԿ-ի շրջանակներում պետությունների միջև որևէ սառեցում: Ընդհակառակը, բոլորը շատ ակտիվ են, ներկայացնում են առաջարկներ: Մի շարք հարցերում կան տարբեր հայացքներ, սակայն միջազգային կազմակերպության արվեստը կայանում է հենց նրանում, որ գտնի կոնսեսուս: Մեզ դեռ հաջողվում է դա»:
Բորդյուժայի խոսքերով՝ չի եղել այնպիսի դեպք, որ իրենք չգտնեն որևէ խնդրի լուծում: