
Պուտինն ապացուցեց, որ Ռուսաստանը պատժամիջոցների պատճառով չի կատարելու ինչ-որ մեկի կամքը. Կադիրով

Grozny-inform.ru-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում բացառիկ կարևոր է համարում երկրի ֆինանսական ու տնտեսական ինքնիշխանության ամրապնդման անհրաժեշտության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը.
«Ռուսաստանը պետք է ամրապնդի իր տնտեսական ու ֆինանսական ինքնիշխանությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Դա ունի բացառիկ կարևորություն: Պուտինն ապացուցեց, որ Ռուսաստանը պատժամիջոցների պատճառով չի կատարելու ինչ-որ մեկի կամքը:
Ռուսաստանի էկոնոմիկան չպետք է նախկինի նման կախված լինի արտաքին գործոններից, և մենք չենք կարող թույլ տալ, որ էկոնոմիկան ու ֆինանսներն օգտագործվեն որպես մեր երկրի վրա քաղաքական ճնշման գործիք:
Միևնույն ժամանակ նախագահն ընդգծել է, որ մեր տնտեսությունը շարունակում է մնալ համաշխարհային էկոնոմիկայի մասը: Նախագահը հիշեցրել է, որ շրջանների տնտեսական կայունությունը կախված է ընդհանրապես երկրում տիրող իրավիճակից: Դրա համար էլ տեղերում անհրաժեշտ է զբաղվել կոնկրետ գործերով՝ մի կողմ դնելով ինտրիգները, վեճերը և բոլոր խոսակցություններն ինչ-որ մեկի գլխավորության մասին»: