![](/banners/BeFunky-design.jpg)
Մեծ Բրիտանիան ավիամիջադեպի կապակցությամբ պարզաբանում է պահանջում Ռուսաստանից
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/pic_a180435eeb581a0d4901268c67630d1a.jpg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Լոնդոնում ռուս դեսպանից պարզաբանում պահանջել, թե ինչու են ռուսական Ту-95МС երկու ռմբակոծիչներ թռչել Լա Մանշի վրայով:
Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղարը. «Մենք ռուս դեսպանին կանչել ենք նրա համար, որ նա պարզաբանում տա միջադեպի կապակցությամբ, ինչի պատճառով խախտվել է քաղաքացիական ավիացիայի աշխատանքը»:
Միջադեպից հետո Մեծ Բրիտանիայի առազմաօդայաին ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստության, ինչպես որ եղել է 1940 թվականին «Անգլիայի համար ճակատամարտի» ժամանակ: