
Ավարտվել են Աղթամար կղզու նոր նավահանգստի կառուցման աշխատանքները

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ ավարտվել են Վանա լճի Աղթամար կղզու նոր նավահանգստի կառուցման աշխատանքները: 60 մետր երկարությամբ և 3 մետր լայնությամբ նավահանգստի կառուցումն արժեցել է 279.000 լիրա (1 դոլարը հավասար է 2.4 լիրայի):
Նավահանգստի կառուցման աշխատանքները տևել են ավելի քան մեկ ամիս՝ 40 օր: Ընդգծվում է, որ վերջին շրջանում աճել է Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու այցելուների թիվը, ինչն էլ առաջացրել է կղզում նոր նավահանգիստ ունենալու անհրաժեշտություն: