«Комсомольская Правда». 7 վարկած, թե ինչն է դրդել Պերմյակովին գազանաբար սպանել 7 մարդու

«Комсомольская Правда» թերթի թղթակիցները այցելել են Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հայրենիք: Նպատակը, ինչպես նշում է կայքը՝ հասկանալն է, թե ինչը կարող էր դրդել Պերմյակովին կատարելու այդ սարսափելի ոճրագործությունը:

Ինչո՞ւ պետք է հասարակ ռուս զինվորը սպաներ Ավետիսյանների ընտանիքին, ո՞րն էր դրա պատճառը. կայքը մատնանշում է մի քանի վարկածներ.

Վարկած-1. Խելագա՞ր էր– Այն վայրը, որտեղ ապրում է Պերմյակովը կարող է խելագար դարձնել յուրաքանչյուրին՝ առանց որևէ պատճառի: Տեսարաններ, որոնք հատուկ են կատաստրոֆիկ ժանրի ֆիլմերին: Թվում է՝ մարդիկ վաղուց լքել են այդ վայրերը: Մենք այնտեղ հասանք երեկոյան: Փողոցը մութ էր, ոչ մի լույս…

Դուռը բացում են Պերմյակովի ծնողները՝ Պավելը և Մարիան, սակայն ներս չեն թողնում: Իրենց տղայի մասին պատասխանում են առանց էմոցիաների: Պատասխանում են կարճ: Իսկ երբ Պերմյակովի հայրը փորձում է ծավալվել, մայրը՝ ընդհատում է: «Սովորական տղա էր, սովորում էր 4-երով, եղել են նաև 3-ներ»,- ասել է հայրը:

– Շրջապատ ունե՞ր:

– Դե, հա: Իր նման տղաներ էին՝ միասին էլ բանակ են գնացել:

– Թմրանյութերի հակում ունեի՞ն:

– Մենք մեր տղային նույնիսկ խմած չենք տեսել: Մինչև բանակ գնալը նույնիսկ չէր էլ ծխում, բանակում է սկսել ծխելը:

– Գուցե առողջական խնդիրնե՞ր է ունեցել:

– Հոգեկան խնդիր ունեցողին ուրիշ երկիր չեն ուղարկում: Մենք հաճախ են հեռախոսով խոսել նրա հետ, նրա մոտ ամեն ինչ լավ էր: Ինքն է խնդրել, որպեսզի իրեն Հայաստան ուղարկեն: Ցանկանում էր ծառայել: Նա մի քանի անգամ Հայաստանից եկել է Չիտա՝ զորակոչիկներին էր ուղեկցում: Հոգեկան հիվանդին չէին ուղարկի:

Պերմյակովիհարազատներն ու նրան ճանաչողները միանշանակ պնդում են, որ տղան խելագար չէ:

Վարկած-2. Թմրամո՞լ էր- Այս վարկածը նույնպես Պերմյակովին ճանաչողները կտրուկ հերքում են: Կայքի թղթակիցները զրուցել են նաև Պերմյակովի ուսուցչի հետ. նա էլ է հերքում: Ստացվում է՝ նա ոչ խմել է, ոչ էլ թմրանյութ է օգտագործել. բարեհամբույր, աշխատասեր տղա է եղել, օգնել է իր հորը, որը տեխնիկական իրեր վերանորոգելու արհեստանոց է ունեցել:

Վարկած-3. Վատ ազդեցությո՞ւն:- Պերմյակովի հարևանուհին, ով նաև դպրոցի ուսմասվարն է, ասել է, որ Վալերին սովորել է իր դստեր հետ նույն դասարանում: «Եղել է, որ Յուլյան՝ աղջիկս, Վալերային խնդրել է իր համար ջուր բերել՝ նա բերել է: Նա ընդհանրապես չէր կարող որևէ մեկին նեղացնել: Այնքան բարի էր»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Պերմյակովը նույնիսկ ճանճին չէր վնասի, նա կյանքում որևէ մեկի հետ չէր վիճել…

Վարկած-4.- Եղբոր համար: Վարկածը, թե եղբայրը գաղութում թղթախաղի պարտք է ունեցել՝ լրագրողներին պատմել են Չիտայի թղթակիցները: Այդ պատմությունը բանտային ֆոլկլորի է նման: Մեծ եղբայրը ապրում է՝ դուրս եկա, գողացա, խփեցի՝ դեպի բանտ, սկզբունքով: Շրջանառվում է այն վարկածը, թե եղբայրը գաղութում մեծ գումար է տանուլ տվել, որը պետք է վերադարձներ, հակառակ դեպքում նրան լավ բան չէր սպասվում այնետղ: Եվ այդպես՝ իբրև մեծ եղբայրը կրտսեր Պերմյակովին լուր է ուղարկում, թե՝ որպեսզի պարտքն իր վրայից հանեն, պետք է հեռավոր Գյումրիում ընտանիք ոչնչացնել: Փոքր Պերմյակովը ծառայում է բանակում և խնդրում է իր հրամանատարներին իրեն ուղարկել Գյումրի: Եվ այդպես սև գործն անում է, մեծ եղբայրն այլևս պարտք չէ, նա կարող է հանգիստ քնել բանտի խցում… «Ահա այսպիսի ֆոլկլոր»:

Վարկած-5. Վրեժ- Վարկածը, թե Պերմյակովը ճանաչել է Ավետիսյանների ընտանիքին ու վրեժ է լուծել նրանցից՝ շրջանառվել է համացանցում: Կայքի թղթակիցները նշում են, թե այս վարկածը հերքվելուց հետո սկսեցին լուրեր տարածվել, թե նա Չիտայում խնդիրներ է ունեցել ինչ-որ հայերի հետ: Սակայն դա էլ չհաստատվեց:

Վարկած-6. Պերմյակովի ծնողները աղանդավոր են- Պերմյակովի ընտանիքի անդամները, բացի բանտում գտնվող մեծ տղայից՝ բոլորը «Հավատ, հույս, սեր» աղանդավորական կառույցի անդամ են: Որոշները նրանց անվանում են 50-ականներ:

«Մենք աղանդավորներ չենք, Մենք Ավետարանչական ենք»,- ասում է Պերմյակովի մայրը` Մարիա Պերմյակովան:

Վարկած-7. Սադրանք:

Տեսանյութեր

Լրահոս