
Պերուում վայրէջք կատարելու ժամանակ ուղևորատար օդանավում հրդեհ է բռնկվել. կա առնվազն 26 տուժած

Ականատեսները տեսագրել են Peruvian Airlines ավիաընկերության Boeing 737-300-ը, որում հրդեհ է բռնկել Պերուի Խաուխա քաղաքի Francisco Carle օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ։
Ինչպես հաղորդել է ABC News-ը, միջադեպը տեղի է ունեցել մարտի 28-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 16:30-ին: Ինքնաթիռում եղել է 141 ուղեւոր: Երբ օդանավը վայրէջք է կատարել, բոլոր մարդկանց տարահանել են: La Republica թերթի տվյալներով՝ տուժել է առնվազն 26 մարդ, այդ թվում մեկ երեխա, մեկ ուղեւորի հոսպիտալացրել են:
Օդանավակայանը ժամանակավորապես փակել են մեկնաթռիչքի եւ ժամանման համար: Պերուի տրանսպորտի եւ կապի նախարարությունում պարզաբանել են, որ վայրէջքը եղել է հարկադրական, ինչի հետեւանքով ինքնաթիռում հրդեհ է բռնկել: Արտակարգ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են:
https://www.youtube.com/watch?v=8OEMaTABIjY