
Պետդեպն ամերիկացիներին կոչ է արել զերծ մնալ Թուրքիա այցելությունից

ԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորել է իր քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցելությունից՝ կապված այդ երկրում ահաբեկչության սպառնալիքի աճի հետ: Այս հայտարարությունը տեղադրված է Պետդեպի կայքում:
Ըստ հայտարարության՝ ԱՄՆ իշխանությունների բոլոր ներկայացուցիչներին և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր ապրում են Ստամբուլում կամ այցելում այդ քաղաք, արգելված է ճանապարհորդել մեծ խմբերով, ինչպես նաև այցելել մարդաշատ և հայտնի տեսարժան վայրեր։
«Մարտի սկզբին և ապրիլին Թուրքիայում սպասվում են բազմաթիվ ելույթներ ու հանրահավաքներ, որոնցից շատերը՝ քաղաքական բնույթ են կրելու։ Թուրքիայում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին խուսափել ցույցերի ու հանրահավաքների անցկացման վայրերից՝ (անկախ դրանց բնույթից) կապված բռնության պոտենցիալ դրսևորումների հետ»,-ասված է հայտարարության մեջ: