Բաժիններ՝

Էրմիտաժի փոխտնօրենը տնային կալանքի է ենթարկվել

Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը տնային կալանքի է ենթարկել շինարարարության գծով Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին, որին կասկածում են խարդախության մեջ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում:

«Դատարանը քննել է Պետական Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին վերաբերող նյութերը և նրան տնային կալանքի է ենթարկել երկու ամիս ժամկետով՝ մինչև մայիսի 23-ը»,- ասել է մամուլի քարտուղար Եկատերինա Կրասնովան:

Թանգարանի ղեկավարի տեղակալի նկատմամբ խափանման միջոցը դատարանի կողմից ընտրվել է խոշոր խարդախության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում:

Հունվարի վերջին Ռուսաստանի Անվտանգության համապետական ծառայության օպերատիվ աշխատողները խուզարկություններ են կատարել Էրմիտաժում: Նրանց հետաքրքրել են Շկոլնայա փողոցում ֆոնդային պահոցի երկրորդ հերթի կառուցման՝ 3,62 միլիարդ ռուբլի գումարի պետական պարտավորագրի հետ կապված փաստաթղթերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031