
Ովքե՞ր են Ծառուկյանին խոստացել ՀՀ-ում ներդրումներ անել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերները այս 5 օրվա մեջ զանգահարել են, ասել են՝ պատրաստ ենք 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում»,- երեկ Երևանի մարզահամերգային համալիրում իր համակիրների առջև ամփոփիչ հավաքի ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։
Մեր տեղեկություններով՝ այդ գումարները Ծառուկյանին խոստացել են Հայաստանում ներդնել Դուբայի և Քաթարի շեյխերը, որոնց հետ նա ունի վաղեմի ընկերական բարեկամություն և բազմամիլիոնանոց բիզնեսներ այդ երկրներում։ Մեր տեղեկություններով՝ դրանք սովորական հարուստներ չեն, այլ այդ երկրներում բարձրաստիճան միլիարդատեր պաշտոնյաներ են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։