Սերժ Սարգսյանն այս ընտրություններում ոչ մեկին ոչինչ չի վստահում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանն այս ընտրություններում ոչ մեկին ոչինչ չի վստահում։ «Եթե նախկին ընտրությունների ժամանակ, անգամ նախագահական, ընդամենը սրբագրումներ էր կատարում` ուշ ժամի մի քանի րոպեով գալով շտաբ, հիմա անձամբ է գնում` տեղերում նայելու-ստուգելու»,- ասաց ԳՄ Հրապարակ»-ի աղբյուրը: Հեռացող նախագահ է, դրա՞ համար, թե՞ ՀՀԿ-ի ցուցանիշներն են անմխիթար: «Ոչ, այս անգամ, առավել քան երբևէ, ցանկանում է լավ ընտրություններ»:

Նաև՝ որ ապրիլի 3-ին ԵՄ հարևանության «Յունկեր» ծրագրով նախատեսված է բավականին լուրջ գումարների տրա՞նշ` Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, և դա կախված է ՀՀ-ում լավ ընտրություններ անելո՞ւց: «Ոչ միայն»: Ի դեպ, հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն Արմեն Աշոտյանի հետ այսօր մեկնում է Մալթա` ԵԺԿ համագումարին մասնակցելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031