Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ իր հայրենակիցները «համարձակ ընտրություն» են կատարել՝ քվեարկելով այն պայմանների դեմ, որը վարկատուները ներկայացրել էին Աթենքին վարկի դիմաց, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ որոշ փորձագետներ կանխատեսում էին, որ Հունաստանը կվերադառնա դրախմին:
«Եթե որևէ պատճառով Ադրբեջանում սրվի ներքաղաքական իրավիճակը, ապա, կասկածից վեր է՝ իսլամականները գլուխ կբարձրացնեն, և հաստատ ինչ-որ գործընթացներ կսկսվեն: Բայց նման իրադրություն ներկայում չկա Ադրբեջանում»:
Թանգարանի ցուցանմուշները նվիրված են Կալինինսկի ճակատում ռազմական գործողություններին ու «Ստալինի դերին ֆաշիզմի դեմ հաղթանակում»:
Հայազգի երգչուհի Շերը Twitter-ում գրառում է արել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման և ցուցարարների վերաբերյալ:
«Երբ ժողովուրդը կհասկանա խնդիրը, երբ մարդիկ կհասկանան լուծման ճանապարհը, ու քրեական գործ հարուցելու պահանջը դնեն, կհասնեն հաջողության։ Ուրիշ ի՞նչ պահանջ դնեն, ուրիշ պահանջ չկա։ Պահանջը միայն դա է, որի մեջ լուծման ձևը տրված է»,- ասում է Մանվել Սարգսյանը։
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ով ունի իր սեփական հեռուստաշոուն, հագուստի ու դիմահարդարման սեփական ապրանքանիշներ, Market Watch կայքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել հարստացել, գրում է spletnik.ru-ն:
Այսօր՝ հուլիսի 4-ին, «Օրինաց եկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության գրասենյակում հանդիպում է ունեցել իր կողմից նախաձեռնած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մաս կազմող 16 ՀԿ-ների հետ:
Գնահատանքի իմ խոսքն եմ ուղղում ձեզ: Սերունդներ կրթելը դժվարին ու պատասխանատու գործ է, և այս առումով ձեր աշխատանքը անգնահատելի է: Դուք ձեր բեղուն ու քրտնաջան աշխատանքով տարիներ շարունակ կարողացել եք հայեցի կրթել մատաղ սերնդին, և ձեր անմնացորդ նվիրումով ծառայել մեր լեզվի, պատմության, մշակույթի պահպանման սուրբ գործին:
Մոսկվայի կենտրոնում երիտասարդ աղջիկը ընկել է կամրջից ու մահացել սելֆի անելու փորձի ժամանակ, հայտնում է Interfax-ը:
Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ:
Նիդեռլանդները կողմ են 1 տարի առաջ Ուկրաինայի արևելքում խփված ուղևորատար «Բոինգ» ինքնաթիռի հարցով միջազգային տրիբունալի ստեղծման գաղափարին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դերասան Ջիմ Քերին ներողություն է խնդրել աուտիզմով հիվանդ երեխայի նկարը առանց թույլտվության հրապարակելու համար, հայտնում է The Hollywood Reporter-ը: Քերին նկարն օգտագործել է պատվաստումների դեմ իր Twitter-յան արշավում, որոնք իբրև թե կարող են աուտիզմ առաջացնել:
Daily Telegraph օրաթերթի փոխանցմամբ՝ հայցով Վաշինգտոնի դատարան են դիմել Միխայիլ Խոդորկովսկու հիմնադրած ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին բաժնետերերը և դատարանից պահանջում են ԱՄՆ-ի տարածքում կյանքի կոչել Հաագայի արբիտրաժային դատարանի վճիռը, որով Ռուսաստանից հօգուտ ՅՈՒԿՕՍ-ի բաժնետերերի պետք է գանձվի շուրջ 50 միլիարդ ամերիկյան դոլար:
Ըստ քաղաքագետի՝ անհրաժեշտ է նաև հանդես գալ հայտարարությամբ, բացատրել հանրությանը, որ այդ միջադեպը ուղղված չէր Եվրամիության դեմ, նպատակ չէր հետապնդում ոտնահարել ԵՄ երկրների արժանապատվությունը և զգացմունքները։
Ադրբեջանական Trend.az գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ անկախության օրվա առիթով ի դեմս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորել է ամերիկացիների ազգային տոնը:
«Թուրքական հոսք» գազատարի նախագիծը կարող է միջազգային արբիտրաժի կողմից սառեցվել անորոշ ժամանակով, քանի որ Թուրքիան մտադիր է հայց ներկայացնել «Գազպրոմի» դեմ գազի հարցով համաձայնագրի բացակայության պատճառով, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով թուրքական պետական էներգետիկ Botas ընկերությանը:
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալները Իսրայելի տարածքները Սինայի թերակղզուց հրթիռակոծելու պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել, հայտնում է Al Arabia-ն:
Թուրքիայի առափնյա ծառայությունները Էգեյան ծովում փրկել են 10 ամսական մի երեխայի, որին ուժեղ քամին ափից մոտ 1 կիլոմետր հեռացրել էր փչովի հարմարանքով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը չեն գտնվում նոր Սառը պատերազմի վիճակում, հայտնում է Deutsche Welle-ն:
Լա Մանշի տակով անցնող թունելում գնացքների երթևեկությունը անցած գիշեր դադարեցվել է անօրինական ներգաղթյալների պատճառով: Ֆրանսիական Կալեում պատվարը ճեղքելու միջոցով փորձել է ներխուժել մոտ 150 մարդ, որոնց ոստիկանները փորձել են երեք ժամում դուրս բերել տարածքից, հայտնում է Sky News-ը:
«Ֆրանսիացի օրենսդիրների հաճախակի դարձած այցերն Արցախ կարևոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Լեռնային Ղարաբաղի մասին լիարժեք և համակողմանի պատկերացում կազմելու գործում», – նշել է վարչապետը։ Նա գոհունակություն է հայտնել 2013թ. Ֆրանսիայի ԱԺ և Սենատի մի խումբ պատգամավորների, նախկին խորհրդարանականների, մի շարք համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Արցախի հետ բարեկամության շրջանակի» ստեղծման կապակցությամբ:
Նախկին խորհրդային տարածքում այլ երկրների համեմատ՝ Հայաստանում առկա է գոնե որոշակի բազմակարծություն, այնպես որ, քաղաքական ուժերը, կարծում եմ, կփորձեն օգուտ քաղել այս բողոքներից նախագահական ընտրություններից առաջ: Այսպիսով, եթե չլինի ծայրաստիճան լարում, եթե էլեկտրականության գների վերաբերյալ նախագահ Սարգսյանի խոստումները իրականանան եւ ցուցարարների դեմ չափազանց մեծ ճնշումներ չլինեն, կարծում եմ հնարավոր է, մի քանի շաբաթվա ընթացքում գոլորշին դուրս գա:
Երեկ Աթենքում տեղի են ունեցել վարկատուներին զիջումներ կատարելու կողմնակիցների ու հակառակորդների բազմահազարանոց ցույցեր միջազգային վարկատուների կողմից Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման պայմանների վերաբերյալ հանրաքվեի նախօրեին:
«ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը: Այդուհանդերձ, մենք մեծ անելիքներ ունենք երկկողմ առևտրաշրջանառության խթանման ուղղությամբ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
«Մարդիկ բողոքում են, որ տեղեկանքի համար հարկավոր է վճարել, արագացնելու համար՝ կրկնակի վճարել: Ներդրողները բողոքում են, որ ամեն թույլտվության համար իրենցից փող են ուզում, իսկ ձեզ մոտ «որոշ խախտումներ» են: Ձեզ մոտ ադմինիստրատիվ ծառայությունների աղետ է»,-ասել է նա:
Իրանի ԱԳՆ ղեկավարը երեկ Youtube-ում հրապարակված տեսաուղերձում ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի կնքումը երբեք այսքան մոտ չի եղել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Այն, որ իշխանություններն օգտվել են, որ Ռուսաստանը մի քիչ հետ կանգնեց, դա փաստ է, բայց դա չի նշանակում, որ այս մարդիկ ուզել են իրենց համար նման վիճակ ստեղծեն: Սիմվոլիկ կարելի է ասել, որ Վովա Գասպարյանն ամեն օր աղոթում է, որ այս ամեն ինչը ինքն իրեն վերանա, բայց ես չեմ կարծում, որ էլեկտրաէներգիայի սակագնի հարցը այն հարցն է, որտեղ մարդիկ կարող են փոշմանել ու ասել՝ «լավ, ինչ ուզում են, թող անեն»: Նման բան չի կարող լինել»:
Բրիտանիայի պատմության մեջ երկրորդ անգամ կինը Յորքի աբբայությունում ձեռնադրվել է եպիսկոպոս: Դարեմի համալսարանի շրջանավարտ Էլիսոն Ուայթը դարձել է Հալլի եպիսկոպոս, հայտնում է RIA Novosti-ն:
Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանը գտնվում է վերափոխումների ակտիվ ընթացքի մեջ: Փոփոխությունների հաջորդ փուլը, թերևս, պետք է լինի քաղաքացիականության քաղաքականացումը, որովհետև քաղաքացիականությունն ինքնին դեռևս բավարար չէ առաջադրված խնդիրները լուծելու համար: