Բաժիններ՝

Թուրքիան ակնկալում է, որ «Թուրքական հոսքի» կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2017թ. սկզբին

Անկարան ակնկալում է, որ «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության աշխատանքները կմեկնարկեն 2017 թվականի առաջին ամիսներին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը։

««Թուրքական հոսք»-ը կարևոր նախագիծ է մեր էներգետիկ քաղաքականության համար: 2019 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի տարանցման պայմանագիրն ավարտվում է, և Ռուսաստանը նոր նախագիծ է սկսել: Գազի մատակարարումների դիվերսիֆիկացման տեսանկյունից՝ նախագիծը դրական ազդեցություն կունենա մեր էներգետիկ քաղաքականության վրա:

Ակնկալում ենք, որ գազամուղի կառուցումը կսկսվի արդեն 2017 թվականի սկզբին։ Մենք խոչընդոտներ չենք տեսնում, որ դա ավարտվի 2019թ., ինչպես պլանավորվում էր»,- հայտարարել է Ալբայրաքը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31