Այսօր ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց վավերացնելու համար մի շարք երկրների հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրերին, մասնավորապես` Շվեդիայի Թագավորության, Հնդկաստանի, Գերմանիայի հետ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Մոսկվան հետևում է ԱՄՆ նախագահական ընտրություններին այնպես, ինչպես այլ կարևոր իրադարձություններին, հայտնում է RIA Novosti-ն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վաշինգտոնի հետ այնքան, որքան դրան պատրաստ են ամերիկացի գործընկերները, հայտնում է RIA Novosti-ն։
Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Վլադիմիր Չաչիբայան ողջունում է բանակում պարտադիր զորակոչի վերականգնումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ավելի քան 5 հազար ոստիկան պարեկային հսկողություն կիրականացնի ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը՝ նոյեմբերի 8-ին, հայտարարել է տեղի ոստիկանապետ Կառլոս Գոմեսը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Իրաքի կառավարական բանակը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատել է Մոսուլի նվազագույնը 12 շրջան, հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։
Իտալիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Պաոլո Ջենտիլիոնին ու Էլմար Մամեդյարովը երեկ Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, հայտնում է Trend գործակալությունը։
ԱՄՆ դիվանագետներին այլևս չի թույլատրվի մասնակցել Ռուսաստանի ընտրություններին, ասվում է ՌԴ ԱԳՆ դիվանագիտական նոտայում, որը փոխանցվել է ամերիկյան կողմին։
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, որը երեկ հայտարարել է իր հրաժարականի մասին, հնարավորություն ունի՝ ստեղծելու քաղաքական ուժ, որպեսզի անցնի հաջորդ խորհրդարան, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախկին փոխնախարար Գեորգի Վաշաձեն։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն աջակցել վետոյի իրավունքի կիրառման գործընթացի փոփոխություններին, որն օգտագործվում է ՄԱԿ-ի ԱԽ-ում՝ այս կամ այն որոշումը սահմանափակելու համար, հայտնում է TASS-ը։
Միխայիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, հրաժարվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավորական մանդատից, հայտնում է Грузия Online-ը՝ հղում կատարելով երկրի ԿԸՀ-ին։
Իրաքցի զինվորականները, որոնք մտել էին Մոսուլ քաղաք, արվարձաններից մեկում հայտնաբերել են գերեզման, որտեղ եղել են մի քանի հարյուր գլխատված մարմիններ, հայտնել է Իրաքի բանակը։
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթանակել է առաջին քվեարկության ժամանակ, որն ավանդույթի համաձայն անցել է Նյու Հեմփշիր նահանգի Դիքսվիլ Նոտչ քաղաքում։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Հեմփշիրում ելույթով է հանդես եկել՝ ի պաշտպանություն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Հիլարի Քլինթոնի։
ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկությունը սկսվել է Նյու Հեմփշիր նահանգի մի քանի ավանում և քաղաքում, հայտնում է BBC-ն։
ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում շարունակում է գրանված լինել «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Գործակալությունում գրանցված է նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։ 2016-ի փետրվարի 21-ին տեղի ունեցած համագումարում Արթուր Բաղդասարյանը ընտրվել էր ՀՎԿ նախագահ։
Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի մատակարարման հարցը ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության համագործակցության օրակարգում է, Interfax-ին հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են աշխատել կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ապագա քայլերի քննարկման նպատակով:
Ղարաբաղյան հակամարտությունում նկատելի է լճացման շրջան: Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում իր իտալացի գործընկեր Պաոլո Ջենտիլիոնիի հետ երեկ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Քաղաքական մեկնաբան Անդրա Գիլեսփայը ասում է. «Որոշ մարդիկ ասում են՝ դա միջոց է խուսափելու անօրինական քվեարկումներ իրականացնելուց, ոմանք էլ գտնում են, որ դրանով, թերևս, հնարավոր է հայտնաբերել ահաբեկիչներին, ովքեր ունեն քվեարկելու իրավունք: Այսպիսով, բոլորը քննարկում էին՝ արդյո՞ք անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ ունենալ՝ ընտրություն իրականացնելու համար»:
Պաշտոնական Անկարային զայրացրել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հայտարարությունը Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Լուսինը գերլուսնության պահին հիշեցնում է վիթխարի հուրհրացող գունդ, քանի որ անցնում է իր ուղեծրի՝ Երկրին ամենամոտ կետը՝ պերիգեյը: Պերիգեյի ժամանակ Երկրի արբանյակը մոլորակին մոտավորապես 50 հազար կիլոմետրով ավելի մոտ է գտնվում, քան երբ այն անցնում է առավել հեռավոր կետը՝ ապոգեյը:
Մարդը Հայաստանում բովանդակային իմաստով ոչինչ է: Առաջին հերթին՝ այն պատճառով, որ քաղաքացին նույնպես ինքն իրեն ու իր նմաններին համարում է ոչ թե՝ նպատակ, այլ՝ միջոց, որի հետ կարելի է անել ամեն ինչ՝ տարբեր հարցեր լուծելու համար:
«Ես կանխատեսում եմ, որ ԼՂ բանակցային գործընթացում ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվելու: Այսինքն՝ այն, ինչ ԱՄՆ-ը ասում, անում և հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, մնալու է նույնը»։
Թուրքիայի Շըրնաք նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների շրջանակում կրկին թուրք զինվոր է սպանվել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ակնարկել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Համբուրգում հանդիպելու ցանկության մասին:
Իրաքի իշխանությունները Մոսուլի Բաշիքայի ռազմաբազայում տեղակայված թուրքական 2 հազարանոց զորամիավորման շուրջ թուրքիրաքյան լարված հարաբերությունների ֆոնին Թուրքիային անակնկալ առաջարկ են արել:
Նոյեմբերի 6-ին Անկարայում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի եւ Միացյալ նահանգների ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդի միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը Ռաքքա նահանգի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլոֆսը տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:
«Մենք համագործակցում ենք նաև անվտանգության և մի շարք այլ ոլորոտներում։ Մետաքսե նոր ճանապարհի վերածնունդը մեզ համար շատ կարևոր է և մեծ նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի և Վրաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է վարչապետը։