Ֆինանսների նախարարությունը կհրաժարվի Դիլիջանում իր գերթանկարժեք ուսումնական կենտրոնից. այն կդրվի վաճառքի

ՀՀ ֆինանսների նախարարությունը կհրաժարվի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ Դիլիջանում կառուցված գերթանկարժեք ուսումնական կենտրոնից:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Դա նրանից է, որ մենք ստեղծում ենք կառույցներ, որոնք անարդյունավետ են և նույն ծառայությունը կարող են մատուցել այլ ուսումնական հաստատությունների միջոցով»,- ասաց Վ. Արամյանը` հավելելով, որ պետք է մտածեն, որպեսզի յուրաքանչյուր հարկատուի գումարներն ավելի արդյունավետ ծախսվեն:

Ըստ նրա` Դիլիջանի ուսումնական կենտրոնը ՊՈԱԿ է և չի կարող ուղիղ վաճառքի հանվել, կլուծարվի, իսկ շենքը կհանձնվի ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությանը, որն էլ, հավանաբար, այն աճուրդի կհանի:

Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետներն ուսումնասիրել էին Դիլիջանում ՀՀ Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի վրա կատարված ծախսը:

dilijan-finnax

Ըստ նրանց զեկույցի` լոգասենյակները հանդերձավորվել են «լյուքս» դասի հյուրանոցներին վայել օճառամաններով, հայելիներով ու աղբամաններով, որի նպատակով պետբյուջեից 37 միլիոն դրամ է վճարել «Իդեալ» ու «Կերամիկա» խանութների ցանցը ներկայացնող «Իմեքս գրուպ» ընկերությանը: Մատակարարն ընտրվել էր առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից գնման եղանակով: Կենտրոնը, բացի գիտաժողովների ու քննարկումների վայր լինելուց, պետք է ունենար նաև հանգստի գոտի՝ Ֆինանսների նախարարության ու այլ կառույցների աշխատակիցների համար։ Կենտրոնի կառուցման համար բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է 13․5 միլիարդ դրամ:

dilijan-finnax-1

dilijan-finnax-2

dilijan-finnax-3

dilijan-finnax-4

dilijan-finnax-5

dilijan-finnax-6

Տեսանյութեր

Լրահոս