Բաժիններ՝

Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածներից սպանվել է 300 խաղաղ բնակիչ. Amnesty

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով վերջին 2 տարում Սիրիայում մահացել է 300-ից ոչ պակաս խաղաղ բնակիչ, պնդում է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը։

«Հասանելի տվյալների վերլուծությունը վկայում է, որ յուրաքանչյուր դեպքում կոալիցիայի ուժերը չեն ձեռնարկել նախազգուշական ադեկվատ միջոցառումներ, որպեսզի նվազագույնի հասցվեն կորուստները խաղաղ բնակչության շրջանում և քաղաքացիական օբյեկտների ավերածությունները»,- պատմել է Բեյրութում Amnesty International-ի ներկայացուցիչ Լինն Մալուֆը։

«Մենք մտավախություն ունենք, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան զգալիորեն թերագնահատում է վնասը, որը հասցվել է խաղաղ բնակիչներին Սիրիայի գործողության ժամանակ»,- ընդգծել է նա։

Amnesty-ն վերլուծել է տվյալները, որոնք ստացվել են սիրիացի իրավապաշտպաններից և տեղի մոնիթորինգային կազմակերպություններից՝ պարզելով, որ 11 ավիահարվածի հետևանքով սպանվել է մոտ 300 խաղաղ բնակիչ, այն դեպքում, երբ զինվորականները խոստովանել են միայն 1 մարդու մահվան փաստը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս