
Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Ֆրանսիա

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 27-ին աշխատանքային այց կկատարի Փարիզ, ուր հանդիպում կունենա Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: