Չինական հասարակական կազմակերպություններից մեկի կամավորները հայտնաբերել են 7-ամյա տղայի, ով մի քանի տարի ապրել է խոզերի հետ, հայտնում է People’s Daily China-ն:
Բաքվում 21-ամյա երիտասարդը սպանել է սեփական մորը, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Նիզամինսկի շրջանային դատախազությանը:
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Հարավային Կալիֆոռնիայի լողափերից մեկում: Մեկ շարժիչանի Piper PA18 ինքնաթիռն ընկել է Կառլսբադ քաղաքի լողափին, որտեղ հանգստանում էին տասնյակ մարդիկ:
«Վենետիկի 71-րդ կինոփառատոնի պաշտոնական ազդագիրը նվիրված է արտհաուսին ու ներկայացնում է Նաստասյա Կինսկի դիմանկարը»,- ասվում է կայքում:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները հեշտ չեն ընթանում: Անձամբ Ֆաբիուսն այսօր Վիեննայից ուղևորվում է Փարիզ՝ մասնակցելու Ֆրանսիայի խորհրդարանում Հունաստանում ստեղծված իրավիճակի մասին քննարկմանը:
«Այսպիսի միջոցառումները կոչված են միավորել տարբեր ազգությունների մարդկանց, դրանք ևս մեկ անգամ ցույց են տալիս մեր ժողովուրդների միջև ջերմ և եղբայրական հարաբերությոնները»,- իր խոսքում նշեց Արա Աբրամյանը: Նա ընդգծեց, որ տոնը իրականություն դարձավ ՌԴ Նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների Խորհրդի, Մոսկվայի կառավարության, Ազգությունների հարցերով դաշնային գործակալության և Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ:
Աֆղան ապստամբները այս շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ գրոհել են երկրի մայրաքաղաքը: Պայթյուններ ու հրաձգություն է տեղի ունեցել Քաբուլի արևելյան հատվածում:
«Ակտիվիստներն առնվազն 3-4 խմբի են բաժանված, առաջին խումբն ազնվագույն պատանիներն ու աղջիկներն էին, ովքեր իրենց հոգու թելադրանքով դուրս եկան և հաջողություն գրանցեցին՝ կլինի աուդիտ: Հետագայում պայքարին միացան այլ մարդիկ՝ այլ խնդիրներով, այդ թվում նաև՝ ուղիղ մայդանային լուծումներով, ինչպե՞ս ես կարող եմ այդ մայդանային լուծումներին հաջողություն մաղթել, չէ՞ որ դա կլինի իմ երկրի վերջը»:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ Շոմբի Շարփը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին շնորհել է հատուկ մրցանակ գենդերային հավասարության զարգացման հարցում ունեցած ավանդի համար, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հուլիսի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Իսպանիայի Պամպլոնա քաղաքում մեկնարկել է լեգենդար Սան-Ֆերմին փառատոնը, որը հայտնի է իր ավանդական ցլավազքերով:
168.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՍԴ որոշումը բոնորոշեց որպես «շատ խառը որոշում» և հրաժարվեց մեկնաբանել այն՝ խորհուրդ տալով մի քիչ սպասել, մինչև պաշտոնապես կհրապարակվի և հասկանալի կլինի, թե ինչ իրավական որոշումների մասին է խոսքը:
«Բնականաբար, հացադուլ իրականացնողի նկատմամբ ձևավորվում է հանրային սիմպատիա, որովհետև մարդը, փաստորեն, գնում է անձնազոհության՝ հանուն ինչ-որ նպատակների, և այդ սիմպատիան ստիպում է, որ մարդիկ ևս մեկ անգամ մտածեն խնդրի վերաբերյալ, որպեսզի զգան խնդրի կարևորությունը, և այդ առումով, կարծում եմ, ինքը կարող է իր դերը խաղալ պայքարի նոր փուլ սկսելու առումով»:
Եվրահանձնաժողովը Հունաստանի հարցով Եվրոխմբի նիստին կներկայացնի Հունաստանի ֆինանսական խնդիրների լուծման տեխնիկական առաջարկները:
Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուս գործարար, ներկայում բնակության նպատակով Լեռնային Ղարաբաղում գտնվող Գերման Ստերլիգովի ու նրա ընտանիքի անդամների անունները կներառի իր «անցանկալի անձանց ցուցակում:
Փորձագետի գնահատմամբ՝ ցուցարարների կողմից առաջ քաշված պահանջներին հասնելու ուղիներն այնքան էլ հստակ չէին, որը նույնպես նպաստել է շարժման թուլացմանը:
«Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը օկրուգի զորքերի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստականության անսպասելի ստուգմանը»,-ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
«Այնտեղ նկարագրված է ամբողջ պատմությունը, որը մենք ուսումնասիրել ենք դպրոցում, ընդ որում, նյութը վերցված է սկզբնաղբյուրներից: Հարկ է նշել, որ նա Ռուսաստանի նախագահին վերաբերվում էր չափազանց հարգալից, Վլադիմիր Պուտինին համարում է Ռուսաստանի կայունության երաշխավորը»:
Այսօր` հուլիսի 7-ին, Սահմանադրական դատարանը շարունակելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը՝ հարակից փոփոխություններով, Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հայցի քննությունը: Խորհրդարանական ոչ իշխանական եռյակը՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»` ՍԴ էին դիմել 2014թ. հոկտեմբերի 3-ին, առաջին նիստը նշանակվել էր 2015թ. մարտի 31-ին, ապա հետաձգվել մինչև հուլիսի 7-ը:
Կանադացի նախկին մոդել Թայգեր Սանը իր հարմարավետ կյանքը թողել ու զբաղվում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելով: 46-ամյա կինը Սիրիա էր մեկնել այս տարվա մարտին, որտեղ նրան ուղարկել են առաջնագիծ կռվելու:
Գլխուղեղի քաղցկեղից մահացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ Նատալյան, «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հրապարակել է իր քրոջ ու նրա 2 տարեկան որդու համատեղ վերջին լուսանկարը:
Հունական Լեսբոս կղզու իշխանությունները չեն կարողանում կասեցնել ներգաղթյալների հոսքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Միայն անցած շաբաթ օրը, ըստ կղզու ոստիկանության, Լեսբոս է ժամանել 1600 մարդ:
Մոլորակի ամենածեր բնակիչը՝ ճապոնացի Սոկորի Մոմոյին, մահացել է 112 տարեկանում երիկամային անբավարարությունից, հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը:
Ադրբեջանը դեմ է Հայաստանի կողմից Ռուսաստանից ձեռք բերված զինատեսակների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմետ Գաջիևը:
«Մենք երբեք թույլ չենք տա նոր պետության ստեղծում մեր հարավային սահմաններում՝ Սիրիայի հյուսիսում»,-նրա խոսքերը մեջբերում է Sputnik Ադրբեջանը:
Նավթի համաշխարհային գները վերականգնել են աճը մոտ 8%-անոց անկումից հետո: Այդ մասին են վկայում Լոնդոնի ու Նյու Յորքի բորսաների տվյալները:
Նվազագույնը 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխաներ են զոհվել Բաղդադի բնակելի թաղամասերից մեկի ուղղությամբ պատահաբար նետված ռումբի հետևանքով:
Մոսկվայի «Охотный ряд» մետրոյի մոտակայքում կռիվ է տեղի ունեցել Խորհրդային երկու առաջնորդների` Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի նմանակների միջև:
Ադրբեջանում արգելափակվել են Skype-ով զրույցները:
Երեկ կեսօրից քիչ անց Ոստիկանությունը հատուկ գործողության դիմեց Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ: Նախ՝ Բաղրամյան պողոտայից հեռացվեցին որպես բարիկադներ ծառայող աղբամանները, ապա, առանց հատուկ միջոցներ կիրառելու, սակայն ուժ գործադրելով՝ բողոքի 46 մասնակցի բերման ենթարկելով՝ Ոստիկանությունը վերականգնեց երթևեկությունը: