![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանում հորդառատ անձրևների պատճառով մի շարք բնակավայրերում հեղեղումներ են
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/182925_src.jpg)
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ առատ հորդառատ անձրևները մի շարք հեղեղումներ են առաջացևել Ջալիլաբադի շրջանում։
Միշարչայ գետի մակարդակը, որը հոսում է շրջանի կենտրոնով, հասել է առավելագույն մակարդակին։ Կա ամբարտակի փլուզման վտանգ։ Մի շարք օբյեկտներ ջրածածկ են եղել։
Տեղումների պատճառով ջուրը լցվել է նաև Մասալինսկի շրջանի տները։ Ամենից վատ է վիճակը Բեյուք Թեքլե գյուղում, որտեղ ջրածածկ է եղել 50 սեփական տուն։ Ցեխաջրերը լցվել են տների ներքնահարկերը, վնաս է հասցվել ցանքատարածություններին, սատկել են տնային կենդանիներ։
Ադրբեջանական Report կայքի հաղորդմամբ՝ հորդառատ տեղումները լուրջ վնաս են հասցրել նաև Գերանբոյսկի շրջանին։ Ղարաչայ գետը դուրս է եկել ափերից ու լցվել գետի երկայնքով տեղակայված գյուղերի տները։