«Սերժ Սարգսյանի որոշումն անակնկալ չէր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Չենգիզ Աքթարը` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ-ից ետ կանչելու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը: Նա նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ստորագրվել էին Ցյուրիխում 2009 թվականին, և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում՝ թաղված, ավելի ճիշտ՝ մահացած էին վաղուց:
Ռ.Հակոբյանը ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մեջ Ռոբերտ Քոչարյանի գործոնը չի տեսնում. «Չեմ կարծում, որ Քոչարյանի գործոնը կա: Եթե կա, չափազանցնում են: Մյուս կողմից՝ ուշադրություն շեղելու տարբերակ կա: Եվ ես կարծում եմ, որ բնական ու օգտակար է, երբ նախկին նախագահները իրենց կարծիքը հայտնում են վճռական պահերին»:
«Երկրորդ նախագահն իր կարծիքն է ասել, ի՞նչ մեկնաբանեմ: Դեռ ոչ մի ձերբակալություն չի եղել, կամ որևէ գործողություն դեռ չի եղել: Մնացածն ինչ նախագահը հայտարարել է, օրենքի շրջանակների մասին է խոսել: Այն, ինչ օրենքով է, դա իրավական է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի այսօր հրապարկված հարցազրույցը, որում Քոչարյանը ԲՀԿ ղեկավարի դեմ ցանկացած գործողություն բոլորի կողմից գնահատել է որպես քաղաքական հետապնդում և հայտարարել է, թե «ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատև ճգնաժամ»:
«Այսօր ԲՀԿ խորհրդի արտահերթ նիստի ժամանակ որոշվեց, որ եթե Գագիկ Ծառուկյանին զրկեն պատգամավորական մանդատից և դա լինի մինչև փետրվարի 20-ի հանրահավաքը, ապա մենք՝ ես, Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ բազմաթիվ այլ անդամներ, կսկսենք նստացույց, չի բացառվում՝ նաև հացադուլ»:
«Հայ-թուրքական արձանագրությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ապագա փուլերում կունենան քաղաքական նշանակություն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ-ից հետ կանչելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը: Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ քայլը բխում է ստեղծված իրավիճակի տրամաբանությունից, որ արդեն գերիշխում էր մոտավորապես 6 տարի:
Մեծարգո ԱԺ նախագահ, Հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընթացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից: Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցությունը ԲՀԿ խմբակցության հետ և այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործունեությունը որպես անկուսակցական պատգամավոր:
«Մենք որևէ մեկ անգամ կոչ չենք արել բռնությունների: Մենք ասել ենք՝ օրենքի սահմաններում ամեն ինչ կարվի, և մենք թույլ չենք տա, որ մեր երկրում լինեն ցնցումներ. պետական հեղաշրջման կոչերին կլինեն համարժեք պատասխաններ: Ինձ թվում է, որ այս ինքնապաշտպանական և անպաշտպանական ելույթները, որ ունենում են, ժամանակից շուտ կարող էին անդրադառնալ դրան, որպեսզի այդ մարդուն չհրահրեին, բերեին, հացնեին այդ վիճակին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի այսօր հրապարկված հարցազրույցը:
Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը 2015 թվականի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունների գրության վերաբերյալ, որում ասվում է…
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:
Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում:
ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության նոր փուլ թևակոխումից հետո կրկին ակտիվացել են խոսակցությունները, թե հող է նախապատրաստվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի համար: Քիչ առաջ 2rd.am կայքում հրապարակված արդեն հերթական դարձած հարցազրույցում Քոչարյանն այդ հարցը չի շոշափել:
Ծառուկյանի բոլոր, բացառապես բոլոր քայլերը դրդվել են և դրդվում են երկրորդ նախագահի կողմից: Դա միակ մարդն է, որին Ծառուկյանը պարտավոր է իր բարգավաճման համար
Մամեդյարովը հավելել է, որ պատրաստվում է Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում:
Վերջին օրերին հանրապետության քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները տագնապալի իրավիճակ են ստեղծել հասարակական-քաղաքական շրջանակներում։ Մտահոգ է մեր ողջ ժողովուրդը, Հայաստանում թե սփյուռքում։ Գաղտնիք չէ, որ հանրապետությունում առկա են սոցիալ-տնտեսական եւ քաղաքական լուրջ դժվարություններ, որոնց լուծումը հրատապ է եւ առաջնահերթ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Իյիմայան:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո վերջին օրերին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները տարբեր ամբիոններից հայտարարում են, թե քաղաքականության մեջ այլևս տեղ չպետք է ունենան «տգետները»: Նրանք չեն հերքում, որ ՀՀԿ շարքերում էլ կան անձնավորություններ, որ չեն փայլում մտավոր ունակություններով, բայց շեշտում են, թե այդ անձինք քաղաքական հավակնություններ չունեն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը փետրվարի 16-ի քաղաքական խորհրդի նիստում, քննարկելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումները, ներկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում և հայ-ադրբեջանական սահմանում օրեցօր աճող լարվածությունը, իր մտահոգությունն է արտահայտում և անթույլատրելի է համարում վարչախմբի վերարտադրության նպատակով նախաձեռնած «առճակատումը», որը մեծ հավանականություն ունի կրկնելու նոր մարտի մեկ` բազմապատիկ ավելի զոհերով:
Պետք է հաստատել կամ հերքել այդ կասկածը:
«Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը»:
Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են տարբեր ներկուսակցական, քաղաքական, կազմակերպչական հարցեր: Ինչպես 168.am-ին հայտնեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, իրավիճակը կարող է ժամ առ ժամ փոխվել և պետք էր ադեկտվատ մարտավարություն մշակել՝ և´ հանրային միջոցռումների, և´ տարածքային կառույցների, և´ խմբակցության աշխատանքների հետ կապված:
Խոսքը գնում է «Եվրամայդան», «Երկնային հարյուրյակ» և «Արժանապատվության հեղափոխություն» հուշադրամների մասին:
«Կանգ առնել և չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն»:
Իրավիճակը շատ փխրուն է:
Լրագրողները հետաքրքրվեցին ԲՀԿ-ական պատագամավոր Միքայել Մելքումյանից, թե ե՞րբ կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի ելույթի տեսաձայնագրությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա րոպեների ընթացքում հրապարակվելու է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը:
Սապենը նաև հայտարարել է, որ եթե Հունաստանը որոշի դուրս գալ եվրոգոտուց, ապա դա վտանգավոր կլինի նրա համար:
Մեղք է Ուկրաինան, նա մեր ընկերն է:
Մեծ հավանականություն կա, որ ուշադրության կենտրոնում գտնվելու են երկկողմ հարաբերությունները, որոնք վատթարացել են վերջին շրջանում:
Հասարակական կարծիքը պետք է մասնակցի ամեն ինչի ու ամենուրեք: