Կրկնակի ահաբեկչություն Իրաքում, զոհերի թիվը հասել է 20-ի
                                    Իրաքի հարավում՝ Էս-Սամավա քաղաքում, այսօր տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 20 մարդու, հայտնում է Alsumaria հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանության աղբյուրին:
Ավելի վաղ հաղորդվում էր 2 ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 8 զոհի ու 16 վիրավորի մասին: Առաջին պայթյունը որոտացել էր ադմինիստրատիվ շենքի հարևանությամբ, երկրորդը՝ ոչ հեռու գտնվող ավտոբուսի կանգառում:
«Ահաբեկչության հետևանքով զոհվել է 20 մարդ, կան մեծ թվով վիրավորներ»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հեռուստաալիքը հայտնում է, որ Էլ-Մուտաննա նահանգը, որի կենտրոնն է քաղաքը, վերջին տարիներին եղել է անվտանգ ու չի բախվել ահաբեկիչների հարձակումների: Էս-Սամավայի բնակչության մեծ մասը շիա է:
Հաղորդվում է, որ կրկնակի ահաբեկչությունների պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը, տեղեկացնում է Reuters-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    