Բաժիններ՝

Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դերի վերաբերյալ Մամեդյարովի հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ադրբեջանցի փորձագետներ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ նախօրեին արված սենսացիոն հայտարարությունը հարուցել է ադրբեջանցի փորձագետների ու դիտորդների ակտիվ ռեակցիան և միաժամանակ բազմաթիվ հարցեր է առաջացրել, գրում է ադրբեջանական Turan գործակալությունը:

Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Արասթուն Օրուջլուն նկատել է, որ Մամեդյարովի հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել ու պահանջում է համապատասխան ճշգրտումներ: Ինչո՞ւ է պլանի մասին խոսում Մամեդյարովը, այլ ոչ թե Լավրովը, եթե դա Մոսկվայի պլանն է:

Եվ հետո, ի՞նչ շրջանների մասին է խոսում Մամեդյարովը, երբ հայտարարում է հայկական զորքերի դուրսբերման մասին՝ խոսքը Ղարաբաղի՞, թե՞ հենց Լեռնային Ղարաբաղի մասին է:
Պարզ չէ նաև ԵԱՀԿ-ի դերը տվյալ հարցում: Ինչո՞ւ է փուլային պլան առաջ քաշում ԵԱՀԿ Մինսկի խմբի միայն մեկ համանախագահող երկիր, այլ ոչ թե երեք երկրները:

Ի՞նչ են նշանակում Մամեդյարովի խոսքերը սառցալեռան գագաթի մասին Ռուսաստանի առաջարկում:

«Կարծում եմ, որ նախարարը ցանկացել է իր լոյալությունը արտահայտել բուն պլանի նկատմամբ, սակայն հասկացրել է, որ կան պահեր, որոնք ձեռնտու չեն Բաքվին:

Անտեսանելի մասը Ադրբեջանի համար ոչ ձեռնտու դետալներն են, այսինքն՝ ՀԱՊԿ ու ԵՏՄ հրավիրելը: Բաքվում եղած ժամանակ Սերգեյ Լավրովը բացահայտ ակնարկել է այդ մասին:
Եվ վերջապես, խաղաղապահների մասին հարցը: Դժվար է կարգավորման ռուսական պլանը պատկերացնել առանց Ռուսաստանի խաղաղապահ զորքերի մասնակցության, իսկ դա շատ վտանգավոր պահ է»,- ընդգծել է Օրուջլուն:

Հարցին, թե որն է վտանգն Ադրբեջանի համար և թո՞ւյլ կտա արդյոք Արևմուտքը և առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, տարածաշրջան մտցնել միայն ռուս խաղաղապահներ, փորձագետն ասել է, որ դժվար թե ԱՄՆ-ը դրան համաձայնություն տա:

Ադրբեջանի համար կարևոր է հիշել նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի փորձը, որտեղ Ռուսաստանի միակողմանի քայլերը հանգեցրել են մոնոպոլիայի ու դիկտատի:

Իր հերթին, հայտնի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը կարծում է, որ համեմատելով ռուսական առաջարկը այսբերգի հետ, Մամեդյարովն ամենայն հավանականությամբ ակնարկել է որոշ թերասացության Ռուսաստանի առաջարկներում:

«Հնարավոր է` կան Ռուսաստանի առաջարկած ինչ-որ ընդհանուր սկզբունքներ, որոնք նախատեսում են Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների «ազատագրում», իսկ այդ իմաստով դրանք բխում են Ադրբեջանի շահերից: Միևնույն ժամանակ, չկա առաջարկությունների դետալային մշակում, մասնավորապես, պարզ չեն հանրաքվեի անցկացման ժամանակի և կարգի (եթե այն պլանի մաս է հանդիսանում), խաղաղապահների տեղակայման ու դրանց անձնակազմի հարցերը»,- կարծում է Միրկադիրովը:

Նա նաև անհանգստացնող է համարել նաև այն փաստը, որ Հայաստանն անմիջապես մերժել է Լավրովի պլանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս